24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 30, 2021

«Ակներև է, որ Ադրբեջանում փորձ են կատարում վերակառուցել իրենց բանակը ոչ միայն թուրքական մոդելով, այլ նաև պակիստանյան փորձի հիման վրա»

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին շրջանում ավելի խորացող Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական գործակցությունը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ Բաքվի բռնապետը մի կողմից խոսելով իբր «խաղաղության» մասին, մյուս կողմից իրականացնում է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը միտված հստակ քայլեր։ Խոսքը գնում է նաև վերջերս Բաքու այցելած պակիստանյան ներկայացուցչական ռազմական պատվիրակության մասին, որը ղեկավարում էր Պակիստանի […]

Բաքվում մեկնարկել են ադրբեջանա-թուրքական խոշոր զորավարժություններ

Բաքվում մեկնարկել են ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ աթաթուրք-2021» զորավարժությունները, հայտնում է Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայան՝ դրանց մասնակցում են մինչեւ 600 զինվորականներ, ինչպես նաեւ ներգրավված են տանկեր, մարտական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ այլ տեխնիկա:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 128 դեպք

Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 128 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 095-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4514 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք ևս չի գրանցվել, մահվան այսպիսի դեպքերի ընդհանուր […]

Որտե՞ղ փնտրել երջանկություն

Մարդիկ ամենուր ինչ-որ բան են փնտրում։ Այն, ինչ իսկապես փնտրում ենք կոչվում է երջանկություն: Այնուամենայնիվ, շատերը չունեն երջանկություն, որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն: Երջանկության ոսկե ուղին թերևս անձնվիրությունն ու սերն է․ սեր, որը հոգատարություն, ջերմություն և որոշակի գթություն է առաջացնում յուրաքանչյուր կենդանի հոգու համար: Սերը երջանկություն տանող ուղիղ ճանապարհն է, ինչի շնորհիվ մարդկային հոգին հարստանում […]

Արամ Ա Կաթողիկոսն ու Հռոմի պապը Վատիկանում ելույթ կունենան հոգևոր պետերի հանդիպմանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 30-ին կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին ներկա է լինելու նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 1-ին և բաղկացած է լինելու երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում ու Լիբանանին աջակցության թեմայով հրապարակային արարողություն: Հանդիպման առաջին հատվածում ելույթ են ունենալու […]

Շուշիում ստորագրված դեկլարացիայով Թուրքիան և Ադրբեջանը ամրագրել են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու․Արտակ Զաքարյան. tert.am

Tert.am-ը պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ զրուցել է այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների և այսօր ՀՀ-ի  ռազմաքաղաքական ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ճանապարհների մասին։ Ըստ նրա՝ պատերազմում ունեցած նրանց համատեղ հաջողություններից հետո Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում: «Զորավարժությունները նրանց հնարավորություն են տալիս ուժի ցուցադրություն իրականացնել: Իսկ վերջերս, հունիսի 15-ին, Թուրքիայի […]

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

ՀՀ երրոդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նրա ծննդյան օրվա առթիվ ներկայացված է հետևյալ շնորհավորական ուղերձը. «Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք, պարո՛ն Նախագահ: Պետականաշինության և բանակաշինության գործում Ձեր ներդրումն անուրանալի է: Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ` Ձեր կյանքի հերթական դժվարին փուլում տասնյակ հազարավոր Ձեր աջակիցների հետ […]

Այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ. Մովսես Հակոբյան. «Իրավունք»

«Կոնկրետ ո՞վ է ղեկավարել Շուշիի պաշտպանության օպերացիան․ «Իրավունքի» հարցին ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տվել էր հետևյալ պատասխանը.«Դուք հասկանում եք Շուշիում ռեգուլյար զորք չի եղել: Եղել է նախագահի կողմից կազմակերպված, հավաքված անձանց կողմից պաշտպանություն, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվի: Ռեգուլյար զորք չի եղել: Դրա համար ոչ ոք չի կարող ասել, թե ով է ղեկավարել: Ձեզ թվում է […]

Հաղթեց ատելությունը․ «Հրապարակ»

«Ընտրությունների արդյունքներին սպասող հանրությունը, հատկապես նրա մտածող հատվածը, անհամբերությամբ էր սպասում հունիսի 20-ի քվեարկության վերջնական թվերին։ Քանի որ ոչ մի սոցիոլոգիական հարցման հանդեպ մեզանում լիարժեք վստահություն չկա, այս ընտրությունը յուրօրինակ սոցհարցում էր լինելու՝ հասկանալու համար, թե որքան է մեր հասարակության մտածող հատվածը։ Ինչ թիվ են կազմում հայրենիքը սիրողները և մեր հայրենիքի ամեն սանտիմետր հողի համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի