24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 9, 2021

Ադրբեջանում դատում են հայ ռազմագերիներին

Ադրբեջանում դատում են հայ ռազմագերիներին Մինչ Փաշինյանը նախընտրական շոու է անում՝ առաջարկելով իր որդուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների հետ, Ադրբեջանում նրանց դատում են որպես ռազմական հանցագործների։ Այսօր դատարանը քննում է Մկրտչյան Լյուդվիգի և Խոսրովյան Ալյոշայի գործը, ովքեր մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի զինվորներին իբր կտտանքների ենթարկելու մեջ։

Փաստերով կխոսենք շուտով, երբ ժամը լրանա. Փաշինյանին Սարգսյանի տված ժամանակը դեռ չի լրացել. Հարությունյան

Այն աստիճան ստահոդ լուրեր են հրապարակ նետվել իշխանական թեկնածուի կողմից, որ դրան արձագանքնելու միակ եղանակը փաստերով խոսելն է, պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Փաստերով, կարծում եմ, կխոսենք շատ շուտով, երբ ժամը լրանա: Սերժ Սագսյանի արձագանքը հետևյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելու, խոսելու ենք փաստերով: Ժամանակը դեռ չի […]

Նիկոլի իշխանության վերարտադրումն է հղի նոր պատերազմով, զոհերով, նոր գերիներով Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Թուրքն արդեն մի ամիս է՝ մեր սահման է մտել, սա ղժղժում է, վենդետաների կոչ է անում, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ա՛յ ընկեր, տղամարդ ես, գնա քո սահմաններից թուրքին վռնդի», – ընդգծեց նա: Շարմազանովն ավելացրեց նաև, որ Ալիևի, Էրդողանի, բոլորի հետ իրենք վարվելու են առանց ավելորդ պոպուլիզմի, […]

Նիկոլ՝ շիդար կամ հունիսի 20-ը մեր տարեկապի օրը․ Լիլիթ Գալստյանի գրառումը

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինձ վաղուց չի զարմացնում նիկոլ-շիդարի էությունը։ Անգամ երեկվա հայհոյանքը չզարմացրեց․․․նրանից ամեն բան սպասելի է։ Առանց աչքերը թարթելու, մի ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ ծախածի համար հայհոյելն ինչ է, նա բոսխյան ամբոխի ու հատակի կուռքն է ու հերոսը, չմարդության հանճարը։ Այս տեսակը ժամանակ և աշխարհագրություն չի ճանաչում․ բայց կա․․․ Մեր […]

Փաշինյանը փորձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը կհանգեցնի ներքին բախումների. «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ղեկավար

Իշխանության վարած քարոզչությունը դժվար է քաղաքակիրթ անվանել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Այդպես էլ պետք է լիներ, որովհետև գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Նա երեք տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ քաղաքական դեմք», – նշեց Հարությունյանը: Նա նաև ընդգծեց, որ որևէ մեկի մոտ կասկած չի […]

«Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու». Հայաստանն այս հարցով այսօր պաշտոնապես կդիմի Ադրբեջանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Շիրակի մարզում։ Նոր Մանթաշում քաղաքացիներից մեկը վարչապետի պաշտոնակատարին ասաց. «Գլոխդ մի կախե, հետդ ենք, մի վախեցի»։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ գերեվարված զինվորին։ «Այս գիշեր զինվորը վերադարձվել է, ես սա շատ դրական քայլ եմ համարում», – ասաց նա։ Փաշինյանն ընդգծեց՝ համապատասխան մարմիններին հանձնարարել է ադրբեջանական կողմն փոխանցեն իր երեկվա առաջարկը […]

Ստելը Փաշինյանի կրեդոն է, ՌԴ-ն չի հանդուրժում ստախոսներին. Վանեցյանի հարցազրույցը՝ Սոլովյովին (Տեսանյութ)

Վարչապետի աթոռը մինչ այժմ զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մշտապես ստում է և ստելն իր կրեդոն է, Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը Վանեցյանին մեղադրել է Շուշիի հանձնման համար։ «Բացի ստելուց նա ոչինչ անել չի կարողանում, և իր ստի պատճառով մեր երկրի համար շատ […]

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի