24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստելը Փաշինյանի կրեդոն է, ՌԴ-ն չի հանդուրժում ստախոսներին. Վանեցյանի հարցազրույցը՝ Սոլովյովին (Տեսանյութ)

Վարչապետի աթոռը մինչ այժմ զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մշտապես ստում է և ստելն իր կրեդոն է, Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը Վանեցյանին մեղադրել է Շուշիի հանձնման համար։

«Բացի ստելուց նա ոչինչ անել չի կարողանում, և իր ստի պատճառով մեր երկրի համար շատ վատ հետևանքներ ենք ունենում։ Նիկոլիզմը շատ վատ բան է, այն Հայաստանին և Արցախին բերել է այն հետևանքներն, ինչ այժմ ունենք», – ասել է Վանեցյանը։

Հարցին, թե պատերազմի ժամանակ որտե՞ղ էր ինքը, Վանեցյանը պատասխանել է, որ սեպտեմբերի 27-ին եղել է Մոսկվայում.

«Պատերազմի լուրը լսելուց հետո ես անմիջապես վերադարձել եմ Երևան և հաջորդ օրն արդեն մեկնել ենք Արցախ և մասնակցություն ենք ունեցել ռազմական գործողություններին»։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, Վանեցյանն ասել է.

«ՌԴ-ն մեր դաշնակիցն է և ավելի լավ դաշնակից Հայաստանը չի կարող ունենալ։ Ռուսաստանը չի հանդուրժում ստախոսներին և իշխանության գալուց հետո մենք պետք է վերանայենք ՌԴ-ի հետ համագործակցությունը այն ավելի սերտ դարձնելու համար։ Պետք է այնպես անել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները լինեն այնպիսի մակարդակում, որ ոչ ոք չկարողանա դրանք փոփոխել»։

Վանեցյանն ասել է, թե այդ «կապիտուլյանտն» իր մեջ ուժ և գրագիտություն չի գտել, կամ դիտմամբ ոչինչ չի արել և չի ճանաչել Արցախի անկախությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ