24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 8, 2021

Մենք բանակցությունների միջոցով այդ զորքերին հանելու ենք Հայաստանի տարածքից․ Էդմոն Մարուքյան

Ակնհայտ է, որ պատերազմով մենք չենք կարողանա մեր թշնամուն հանել մեր տարածքից, պետք է անենք բանակցություններով։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Մալաթիա-Սեբիաստի վարչական համայնքում քարոզարշավի սկսվելուց առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Դիվանագիտական ճակատում «Լուսավոր Հայաստանը» կարող է մեծ ներդրում ունենալ։ Այսօր էլ ունենք ուղղակի՝ որպես խորհրդարանի ներկայացուցիչ, վաղը կարող […]

Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին առաջարկում է երեք քայլ

Առաջիկա ընտրությունների նպատակը թիմի փոփոխությունը չէ: Այս ընտրություններն անհատների մասին չեն: Նրանց առանձնահատկությունն այն է, որ մենք կանգնած ենք ընտրության առաջ. ուզում ենք ապահով երկիր ունենալ, թե՞ ծնկի իջնած ապրել, աճող տնտեսություն, թե՞ գործազրկության աճ եւ միգրացիա, համերաշխություն երկրի ներսում, թե՞ ատելություն: Այս մասին Գորիսում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ […]

Բանակը թալանողները, զինվորի հաց գողացողները Նիկոլ Փաշինյանի թիմում են

Բանակը թալանողները, զինվորի հաց գողացողները Նիկոլ Փաշինյանի թիմում են Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է, թե 2000-2002 թթ., երբ ինքը զինվոր է եղել «հաց ու ջուր չեն ունեցել»՝ մեղադրանքներ հնչեցնելով երկրորդ նախագահի հասցեին: Զավեշտն այն է, որ այդ տարիներին բանակի սննդի հարցրերով պատասխանատուն՝ Գագիկ Մելքոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 16-րդ համարն է. նա 2000-2008 թթ. եղել է […]

Արագածոտնում Նիկոլ Փաշինյանի գլխին վարդի թերթիկներ շաղ տվեցին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է։ «Մտածում եմ՝ իսկ գուցե Աստված երե՞ս է թեքել մեզանից այնպես, ինչպես գրված է 12-րդ Սաղմոսում, որտեղ ասվում ՝ «մինչև երբ, տեր, պիտի մոռանաս մեզ իսպառ»», – Արագածավանում հայտարարեց նա։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մենք դրախտում ենք ապրում։ «Բայց մենք ի վիճակի չենք եղել ու չենք մինչև այսօր մեր […]

Զինվորը երբևէ ինչ-որ բան չի ճանկռտել, բանակը երբևէ սոված չի եղել. Պաշտպանության նախկին նախարար

Մեր բանակը երբևէ սոված չի եղել, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով բանակի մասին իշխանության ձևակերպումները՝ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը: Նա իշխանության ձևակերպումները համարում է հարված՝ սեփական բանակին: «Հարց կարող են ուղղել իրենց ցուցակում ընդգրկված մարդկանց, ովքեր երկար տարիներ զբաղվել են բանակի նյութատեխնիկական ապահովման խնդիրներով: Համոզված եմ, որ նրանք կփաստեն՝ բանակը […]

Նիկոլը սպառնում է քաղաքացիական պատերազմով կամ, առնվազն, քաղաքացիական բախումներով. Կարեն Վրթանեսյան

Նիկոլն առաջին իսկ վայրկյանից բռնությունների է դիմում և սպառնում քաղաքացիական պատերազմով կամ, առնվազն, քաղաքացիական բախումներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Ի՞նչ ցույց տվեց քարոզարշավի մեկնարկը  Նիկոլն առաջին իսկ վայրկյանից բռնությունների է դիմում + սպառնում է քաղաքացիական պատերազմով կամ, առնվազն, քաղաքացիական բախումներով։ 1) Այսօր Արմավիրում 3 հոգու ձերբակալել են «Նիկոլ՝ դավաճան» գոռալու […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 73 դեպք, մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 285-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4463 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք ևս չի գրանցվել: Հունիսի […]

Ինչ անակնկալներ կամ արկածախնդրություններ կարող են լինել ընտրություններին ընդառաջ ու ընթացքում․ 3 տարբերակ․ Վահե Հովհաննիսյան

Քարոզարշավի առաջին օրից հետո առաջարկում եմ քննարկել վերջին օրվա տարբերակները։ Մենք ընթացքին նայում ենք ստանդարտ զարգացումների տեսանկյունից, ինչը 10 օրից ենթադրում է նոր կառավարություն, բայց ոչ ոք չի տվել երաշխիք, որ անակնկալներ կամ արկածախնդրություն չի լինելու։ Կա նման մի քանի հնարավոր տարբերակ։ Տարբերակ առաջին Կա տպավորություն, որ Նիկոլը հունիսի 20-ից իր հույսը կորցնում է և […]

Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են. ՄԻՊ

ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ` մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում: Դրա համար էլ Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում: Չի կարելի պետական սահմաններին վերաբերող բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի