Արագածոտնում Նիկոլ Փաշինյանի գլխին վարդի թերթիկներ շաղ տվեցին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է։
«Մտածում եմ՝ իսկ գուցե Աստված երե՞ս է թեքել մեզանից այնպես, ինչպես գրված է 12-րդ Սաղմոսում, որտեղ ասվում ՝ «մինչև երբ, տեր, պիտի մոռանաս մեզ իսպառ»», – Արագածավանում հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մենք դրախտում ենք ապրում։
«Բայց մենք ի վիճակի չենք եղել ու չենք մինչև այսօր մեր դրախտը վայելել, սա, իրականում, ավետյաց երկիր է», – ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, թե ապրում ենք Եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է։
«Մենք, ապրելով դրախտում, ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը դրախտ դարձնել, մենք, ապրելով մեծ երկրում, չենք նկատել, որ ապրում ենք մեծ երկրում», – ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե այս ընթացքում հայտնի ուժերն ուզում էին խլել իշխանությունը, բայց իրենք իշխանությունն ամեն գնով պահել են։
«Ոչ թե մեզ համար, այլ պահել ենք ձեզ համար», – արագածոտցիներին վստահեցրեց Փաշինյանը։