Հերոս զինվորների մարմինների անարգումից հետո Փաշինյանն իրավունք չունի զբաղեցնել վարչապետի աթոռը, պահանջում ենք, որ հենց հիմա հրաժարական տա վարչապետի ժ/պ-ի պաշտոնից
Աբովյանի հիվանդանոցներից մեկի դիահերձարանի նկուղում երեկ բացված սահմռկեցուցիչ պատկերը՝ հատակին, տոպրակների, պարկերի մեջ կապկպված, իրար գլխի լցված մարմինները, մեր հերոս տղերքի մարմինները ցնցակաթվածի մեջ են գցել ոչ միայն հերոս տղերքի ծնողներին, այլ բոլոր բանական մարդկանց: Այս մասին ասված է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հայտարարության մեջ: «Սա վարչախմբի կողմից հերթական կանխամտածված գործողությունն է մեր հերոս տղերքի […]