Նիկոլ Փաշինյանի օգնականը սպառնո՞ւմ է նրան. Աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել
Արամ Գաբրիելյանովը մանրամասներ է հայտնել Երևանում հանցախմբի ձերբակալության մասին, որը կապում են իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ:
Գաբրիելյանովը գրում է, որ հանցախումբը կազմակերպել ու իրականացրել է Դոն Պիպոյի եղբոր սպանությունը: Նա գրում է, որ Դոն Պիպոն լուրջ կապեր ունի ոստիկանությունում ու ԱԱԾ-ում:
Վայրկենական կազմակերպվել է հատուկ օպերացիա ու մարդասպասնների ձերբակալություն: Համապաասխան տեսանյութի հրապարակումից մեկ ժամ անց Հայկ Սարգսյանը գնացել է ոստիկանություն: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի օգնականն է և նրա ամենավստահելի մարդկանցից մեկը:
Իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ոստիկանության վրա, որպեսզի ազատ արձակեն խմբի անդամներին:
Ոստիկանությունը չի նահանջում՝ նշելով, որ անհերքելի ապացույցներ կան:
Փաշինյանի օգնականն իր հերթին պահանջում է վերջինից, որպեսզի նա ստիպի ազատ արձակեն խմբին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում պատասխանատու չէ Փաշինյանի ընտանիքի վերաբերյալ կոնֆիդենցիալ բնույթի տեղեկությունների համար:
Ինչով ամեն ինչ կավարտվի, հայտնի չէ, սակայն տեղեկություններն արագ տարածվել են Հայաստանում, և նույնիսկ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները շոկի մեջ են:
Ստացվում է, որ Փաշինյանն ու իր թիմը հենց մարդասպան են: