26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2021

#Antinikol. «Նիկոլը Սյունիքի վերահսկողությունը փաստացի կհանձնի Ադրբեջանին». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «#Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք Ո՞վ կարող է միանալ շարժմանը 1. 1. Երկիրը սիրող, լուսավոր, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի մասին երազող բոլոր հայերը՝ անկախ տարիքից, սեռից, բնակության վայրից, մասնագիտությունից ու սոցիալական վիճակից, որոնց միավորում է մեկ բան՝ հայենիք ունենալու ու երջանիկ ապրելու նպատակը։ 1. 2. […]

Չիրականացված 15 կետ․ «Ժողովուրդ»

«2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որտեղ նշել էր, որ իր կառավարությունն այս 6 ամիսներին զբաղված է լինելու դրանց իրագործմամբ: Ավելին՝ Փաշինյանը նշել էր, թե հունիսին ինքը հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին […]

Արարատ Միրզոյանը չի հեռանա կառավարական առանձնատներից. «Հրապարակ»

«Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի լուծարումից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մտադիր է հեռանալ կառավարական առանձնատներից։ Այդպե՞ս է արդյոք՝ հարցրինք նրա խորհրդական Վահան Կոստանյանին։ «Պարոն Միրզոյանը շարունակում է հանդիսանալ ԱԺ նախագահ եւ կատարել իր լիազորությունները, հետեւաբար նաեւ՝ հանդիսանալ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ»,- փոխանցեց Կոստանյանը, ինչը նշանակում է, թե հույս չունենաք՝ կառավարական առանձնատնից չի […]

Ադրբեջանը ե՞րբ կվերադարձնի հայ ռազմագերիներին․ «Ժողովուրդ»

«Ակնհատ է` Ադրբեջանի իշխանությունները պահում են հայ ռազմագերիներին նաեւ մեր երկրի ներքաղաքական կյանքի վրա ազդեցության լրջագույն լծակ ունենալու համար: Ադրբեջանն ուշի-ուշով հետեւում է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին: Կարճ ասած` Հայաստանից մի նյարդ է պոկվել ու գտնվում է Ադրբեջանի իշխանությունների ձեռքերում, եւ անընդհատ ցավեցնելու միտում կա մեր հարեւան, բայց ոչ բարեկամ երկրի կողմից։ […]

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում, Ազգային ժողովը լուծարվեց

Ազգային ժողովն այսօր Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ։ Այսպիսով, իրավունքի ուժով յոթերորդ գումարման խորհրդարանը լուծարվեց։ Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի խորհրդարանը լուծարվի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ ՀՀ Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովը լուծարվում է:  Խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նոր […]

Եվրամիությունը հրաժարվել է AstraZeneca-ից

Եվրամիությունը հրաժարվել է AstraZeneca-ից Եվրահանձնաժողովը դադարեցնում է տարվա երկրորդ կեսի համար բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի գնման գործընթացը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրամիության ներքին շուկայի հարցերով գլխավոր հանձնակատար Տիերի Բրետոնին։ Ըստ Բրետոնի՝ Եվրամիությունը սպասելու է AstraZeneca֊ի շուրջ ծավալվող հետագա իրադարձություններին։

Խորհրդարանն այսօր կցրվի. Արարատ Միրզոյանը կլքի կառավարական առանձնատունը

Խորհրդարանն այսօր կցրվի. Արարատ Միրզոյանը կլքի կառավարական առանձնատունը Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկրորդ անգամ վարչապետ չընտրելուց և խոհրդարանի լուծարումից հետո, Աժ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր երեկոյան հեռանալու է կառավարական ամառանոցից, քանի որ ի պաշտնե այլևս չունի այնտեղ բնակելու իրավունք: Կառավարական առանձնատանը շարունակվելու է բնակվել միայն Փաշինյանի ընտանիքը՝ այն էլ օրենքի խախտմամբ:

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերվող մի շարք օրակարգային հարցեր:

Առաջին դեպքը չէ, երբ խոսնակն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին, սա անընդունելի պահվածք է․ լրագրողական կազմակերպությունները՝ Tert.am-ի լրագրողի հետ միջադեպի մասին

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հաղորդագրություն են տարածել երեկ Եռաբլուրում Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի և կառավարության խոսնակ Մանե Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։   Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանը հարց է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս հարգանքի տուրք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի