01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արարատ Միրզոյանը չի հեռանա կառավարական առանձնատներից. «Հրապարակ»

«Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի լուծարումից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մտադիր է հեռանալ կառավարական առանձնատներից։ Այդպե՞ս է արդյոք՝ հարցրինք նրա խորհրդական Վահան Կոստանյանին։ «Պարոն Միրզոյանը շարունակում է հանդիսանալ ԱԺ նախագահ եւ կատարել իր լիազորությունները, հետեւաբար նաեւ՝ հանդիսանալ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ»,- փոխանցեց Կոստանյանը, ինչը նշանակում է, թե հույս չունենաք՝ կառավարական առանձնատնից չի հեռանալու։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի լիազորությունները դադարեցվում են, երբ ԱԺ նոր նախագահ է ընտրվում, իսկ, ըստ օրենքի, խորհրդարանի խոսնակը, ՀՀ նախագահն ու վարչապետն ի պաշտոնե իրավունք ունեն կառավարական առանձնատներում բնակվել։ Սա նշանակում է, որ Արարատ Միրզոյանն առնվազն մինչեւ սեպտեմբեր կմնա «դաչայում»՝ մինչեւ հաջորդ ԱԺ նախագահի ընտրությունը»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ