14 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2021

Քաղաքապետարանը երկու օր է՝ ընդհանրապես վառելիք չի մատակարարել.շուրջ 250 վարորդներ վաղ առավոտից գործադուլ են անում /տեսանյութ/

Քաղաքապետարանը երկու օր է՝ ընդհանրապես վառելիք չի մատակարարել. ավոբուսների ու միկրոավտոբուսների շուրջ 250 վարորդներ վաղ առավոտից գործադուլ են անում՝ դժգոհելով Երևանի քաղաքապետարանից Վարորդները նշում են, որ 1 ամիս է դիզվառելիքի խնդիրներ ունեն, արդեն 2 օր է բացարձակ չեն ստացել. հազարավոր քաղաքացիներ առավոտյան չեն կարողացել հասնել աշխատանքի՝ տրանսպորտի բացակայության պատճառով:

«Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է արել հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին  ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: Կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Մենք խորապես մտահոգված ենք վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 354, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 950-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4272 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մայիսի 12-ի […]

Քաղաքապետարանից հաստատում են, որ վառելիք չի տրամադրվել վարորդներին

Հարգելի համաքաղաքացիներ, Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։ Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։   Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար։ Երևանի […]

Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ մեղադրում է «Ժառանգությունը» քանդելու մեջ․ Նարինե Դիլբարյան. «Իրավունք»

«Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը որոշում կայացրեց հեռանալ «Ժառանգություն» կուսակցությու­նից: Այս մասին նա հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում: Որոշ մանրամասներ պարզելու նպատակով «Իրավունքը» դիմեց Ն. Դիլբարյանին: Բոլորովին վերջերս լքեցիք «ժառանգություն» կուսակցությունը: Ինչո՞ւ հենց այս պահին և առհասարակ ո՞ւմ եք տեսնում կուսակցության առաջնորդի պաշտոնում: – Ես ոչ մեկին չեմ պատկե­րացնում այդ կուսակցության ղե­կավարի պաշտոնում, […]

Վարչապետի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը

ՀՀ վարչապետի աշխատակազմում 2020թ–ի ընթացքում 363 178 700 դրամի պարգևավճար է վճարվել. ընդ որում, որոշ աշխատաիկիցներ իրենց աշխատավարձը գերազանցող պարգևավճարներ են ստացել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան»: Նման բացահայտւմ է արել ՀՀ Հաշվեքննիչ պալատը` վարչապետի աշխատակազմի 2020թ–ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ի պետբյուջեի կատարման հաշվեքննության արդյունքում։ Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմին 2020 թ–ին «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է […]

Իսրայելական ինքնաթիռները գրոհել են բնակելի շենքը Գազայում

Իսրայելական ինքնաթիռները գորհել են բնակելի շենքը Գազայում: Ըստ AP-ի՝ ինը հարկանի շենքում բնակարաններ, արտադրական ձեռնարկություններ եւ ատամնաբուժական կլինիկա կա: Իսրայելական ինքնաթիռն անօդաչու սարքից հինգ հրթիռ է արձակել՝ չորեքշաբթի վաղ առավոտյան սպասվող ռմբակոծության մասին մարդկանց նախազգուշացնելու համար: Դրանից անմիջապես հետո ռեակտիվ ինքնաթիռները կրկին հարվածել են շենքին: Զոհերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Բարձրահարկ շենքին զգալի վնաս […]

Կդատապարտվի՞ Զարուհի Բաթոյանը․ «Իրավունք»

«ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ: Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն: Դրանք վերաբերում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր: Համաձայն զեկույցի՝ պարզվում է, որ կոռուպցիայի և թալանի մասին […]

ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում նախընտրական ցուցակում ներառելու համար․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս ակտիվ պատրաստվում է հունիսի 20-ին սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին: Մենք տեղեկացանք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս օրերին լինելու է Աղվերանի հյուրանոցներից մեկում, որտեղ թեժ քննարկումներ են ընթանում։ Լուսավորականները որոշել են առանձնանալ, որպեսզի կարողանան դետալ առ դետալ քննարկել ընտրություններին մասնակցելու իրենց ձևաչափի, ընտրական ծրագրի, ցուցակի անդամների հետ կապված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի