09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Իսրայելական ինքնաթիռները գրոհել են բնակելի շենքը Գազայում

Իսրայելական ինքնաթիռները գորհել են բնակելի շենքը Գազայում: Ըստ AP-ի՝ ինը հարկանի շենքում բնակարաններ, արտադրական ձեռնարկություններ եւ ատամնաբուժական կլինիկա կա:

Իսրայելական ինքնաթիռն անօդաչու սարքից հինգ հրթիռ է արձակել՝ չորեքշաբթի վաղ առավոտյան սպասվող ռմբակոծության մասին մարդկանց նախազգուշացնելու համար: Դրանից անմիջապես հետո ռեակտիվ ինքնաթիռները կրկին հարվածել են շենքին: Զոհերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Բարձրահարկ շենքին զգալի վնաս է հասցվել:

Նախօրեին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված էին հասցրել 13 հարկանի բնակելի շենքին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ