Ադրբեջանական կողմը չի ներկայացել սահմանային հարցով բանակցություններին. ՊՆ
![](https://henaran.am/wp-content/uploads/2021/05/sahman-2-300x197.jpg)
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։