23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2021

Մենք պատրաստ ենք դրան». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա: «Հուսով ենք, որ Հայաստանում (խորհրդարանական,-խմբ.) ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», – գրել […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 181, մահվան՝ 16 նոր դեպք

Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 880-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4386 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մայիսի 22-ի դրությամբ մահվան այս […]

Նիկոլաթուրքերի ցնծության նոյեմբերի 9-ը դեռ շարունակվում է… Միհրան Պողոսյան

Զարմանալ պետք չէ, հայտարարության 2-րդ կետն ունեցել է Տավուշի մարզից տարածքների հանձնման մաս, սակայն, դրանց հանձնումը, կրկնում եմ, կանխվել է գիշերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը: «նիկոլաթուրք-երի ցնծության նոյեմբերի 9-ը դեռ շարունակվում է… Շատ կզարմանաք չէ՞, որ ասեմ, թե ստորագրվելիք փաստաթուղթը պատրաստվել է դեռևս նոյեմբերի 9-ին։ Դե լսե՛ք. Նոյեմբերի 9-ին՝ […]

Գերնպատակը՝ օր առաջ ազատվել ապազգային իշխանությունից

Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը մարզային այցելություններ է իրականացնում՝ հիմնականում գյուղական համայնքներով։ Նպատակն է՝ շփվել մարդկանց հետ, ծանոթանալ նրանց հոգսերին, գույքագրել խնդիրները, որ դրանց լուծումները ներառեն իրենց նախընտրական ծրագրում։ Տնետուն շրջայցն ապաքաղաքական է՝ ձգտում են հնարավորինս քաղաքական թեմաներից չխոսել, որ քարոզարշավի չնմանվի, ընտրության ու թեկնածուների անուններ չեն տալիս։ Երեկ Կոտայքի մարզում էին, այցելեցին Ալափարս, […]

Բ-ին՝ բ-ություն, տարիներ առաջ ԽՍՀՄ ամբիոնից ասաց Հենրիկ Իգիթյանը ու ես կրկնում եմ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Անհայրենիք բ-ի տղերքը 2018-ին գրավեցին մեր հայրենիքը ներսից եւ հիմա փորձում են մի ամբողջ հայ ժողովուրդ դարձնել անհայրենիք․․․Իսկ ժողովո՞ւրդը․․․․Չգիտեմ․․․Իմ այսօրվա պատկերացումները ժողովրդի մասին խիստ հակասական են․․․․   Մեկ բան հաստատ գիտեմ՝ թշնամուն սատկացնում են եւ ոչ թե առանց կրակոցի, համբերատար ու անթասիբ սպասում, […]

Շուրջ 160 հայ զինվոր գտնվում է Իրանում․ «Հրապարակ»

Մեր հավաստի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։  Մեզ պատմեցին, որ հայ զինվորները պատերազմի թեժ օրերին հատել են Իրանի պետական սահմանը և այդ ժամանակվանից գտնվում են այնտեղ՝ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում […]

Խմբակային հանցագործները՝ նախագահական նստավայրում․ «168 ժամ»

Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին։   Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման […]

Իմքայլականներից մի քանիսը Փաշինյանին բաց տեքստով ասել են, որ նա կատարյալ ձախողել է կառավարումը. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում ստեղծված իրավիճակի հետ կապված բավական հակասական տրամադրություններ են հասունանում։ Մասնավորաբար, չնայած այն փաստին, որ որոշ պատգամավորներ և իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են ամպագոռգոռ ճառերով ամեն կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանին և նրա «թեզերը» տարբեր հարթություններում տիրաժավորել, քիչ չեն նրանք, ովքեր մեծ դժգոհություն ունեն: Ավելին, մեր տեղեկություններով, մի քանիսն օրերս Փաշինյանին բաց […]

Ալիևի 20 տարվա չարդարացված հույսերը․ «Ժողովուրդ»

«2021 թվականի ապրիլի 14-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեղադրելով նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը, հայտարարել էր. «Հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ինքն ուզում է: …Եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես»։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի