23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2021

Ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ. Սասուն Միքայելյան

Վազզգեն Սարգսյանից հետո մինչև այս իշխանությունները պատերազմին անպատրաստ ենք եղել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սասուն Միքայելյանը: Միքայելյանի խոսքերով, այդ ժամանակահատվածում, կարող էին իրենց լափած գումարներով Հադրութից Շուշի թունել կառուցել: Միքայելյանի խոսքերով, ինքը չի ասել, թե Նիկոլ Փաշինյանը կամ ինքը մեղավոր չեն, բայց չի կարելի այն տարիների չարածը բարդել այսօրվա իշխանությունների վրա. […]

Պատերազմ, որը տևեց մի ամբողջ կյանք

Պատերազմի մասնակից շատ համալսարանականներ կատարած աշխատանքի մասին ավելորդ խոսքեր չեն սիրում շռայլել: 2018-2020թթ. ՊԲ Մեխակավանի (Ջաբրայիլի) հոսպիտալում որպես վերակենդանացման բաժանմունքի պետ ծառայություն անցած բժիշկ Կարեն Մանուկյանը նրանց թվում է: «Ամենամեծ դժվարությունն այն էր, որ ստիպված էիր մասնագիտական և մարդկային սխրանքի սահմանագծում լինել: Հաճախ վիրահատությունների՝ կյանք փրկող վիրահատությունների ընթացքում արկեր էին թափվում գլխիդ, իսկ մենք շարունակում […]

Թուրքը մեր թշնամի՞ն ա, թե չէ․ մենք ասում ենք՝ էդ թշնամանքը պետք ա կառավարվի․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ թշնամանքը կառավարելը համարում է անհրաժեշտություն: Այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: «Թուրքիան մեր թշնամին է, որը նաև մեր հարևանն է: Այսօր իրենց տարածաշրջանից դուրս թշնամի ունեն միայն գերտերությունները: Մենք ասում ենք, որ ի վերջո, եկել է ժամանակն արձանագրելու, որ այդ […]

«29 տարի անց՝ այս օրն իրավիճակը լրիվությամբ այլ է…»․ Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը, երբ Շուշին արդեն ազատագրված էր, հակառակորդը հարձակման անցավ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի ուղղությամբ: Մարտական գործողությունների սկզբում, ունենալով մարդկային և տեխնիկական նշանակալի գերազանցություն, թշնամին հասավ որոշակի հաջողության: Դեռևս մարտերն ընթացքի մեջ էին, երբ ադրբեջանական քարոզչամիջոցները շտապեցին ի լուր […]

Ալիևը ռազմական օդանավակայան է բացել Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի նախագահը մեկնել է Նախիջևան, նրա այցի կապակցությամբ մի շարք օբյեկտներ են բացվել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր բացել է Նախիջևանի ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: Օդանավակայանը տեղակայված է առանձին համազորային բանակի տարածքում։ Այցի ընթացքում նա մասնակցել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր […]

Այս պահին հողատու դահիճն իր ստերով ու մոլագարին հատուկ շարժուձեւերով անխնա բռնաբարում է ԱԺ ամբիոնը․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս վիժվածքի նման ստախոս, պիղծ, անհայրենիք սրիկա հողը չի ծնել։ Այս պահին հողատու դահիճն իր ստերով ու մոլագարին հատուկ շարժուձեւերով անխնա բռնաբարում է ԱԺ ամբիոնը։ Կարծում եմ արդեն ժամանակն է ազգադավ կապիտուլյանտի մոտ բարոյական աջակցություն ցուցաբերող ուղարկել»։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա պարզաբանեց, որ հեղափոխական գործընթացները Հայաստանում միայն վերջերս են տեղի ունեցել՝ նշելով, որ երեք տարին շատ կարճ […]

«Այս խորհրդարանը նույնչափ հանցագործ էր, որքան կառավարության ղեկավարը»․ Արթուր Համարձումյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր արձակվելու է Հայաստանի խորհրդարանը: Խորհրդարան, որը պետք է վերահսկեր կառավարության ու վարչապետի գործունեությունը: Խորհրդարան, որը պետք է հետևեր՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացմանը: Այս խորհդրարանը նույնչափ հանցագործ էր, որքան կառավարության ղեկավարը»։

Ադրբեջանի գլխավոր դատախազը` հայ գերիների մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում կռված հայ ահաբեկիչների և վարձկանների դեմ հատուկ քրեական գործեր կան» և հավելել, որ վերոնշյալ անձանց նկատմամբ համապատասխան քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է minval.az լրատվականը։ Նա ասել է․ «Նրանցից մեկի՝ Լիբանանի քաղաքացու նկատմամբ քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան: Քրեական գործին համապարփակ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի