05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Լուրեր: Ապրիլի 2021

Ճգնաժամ ԵՊՀ-ում՝ հանուն Փաշինյանի սրտի օլիգարխի

ԵՊՀ խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող ներկայացուցիչները քիչ առաջ տապալեցին նիստը, որում պետք է ռեկտորի թեկնածու առաջադրվեր։ Ըստ մամուլի՝  ԵՊՀ խորհրդի իշխանական անդամներին Փաշինյանի անունից հրահանգվել է չմասնակցել նիստին: Իշխանությունը նպատակ ունի պահպանել մայր բուհում տիրող ճգնաժամը՝ ԵՊՀ շենքի մասնավորեցումն առանց խոչընդոտների իրականացնելու համար: Հիշեցնենք, որ Փաշինյանը օրերս խոսեց բուհերի շենքերը վաճառելու պլանի մասին, որի թիրախում […]

Բուհական ընդունելության կարգը փոխվում է

Այս տարի բուհեր ընդունելության կարգում փոփոխություն կլինի։ Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նախարարը հայտնեց, որ այն կկատարվի երկու փուլով: Նա նշեց, թե առաջին փուլով քաղաքացիները հայտեր կլրացնեն, և մրցույթից հետո այն դիմորդները, որոնք չեն կարողացել ընդունվել, հնարավորություն կտան նորից մասնակցել:  

Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարում՝ Քարվաճառը մերն է, Դադիվանքը մերն է․ Թագուհի Թովմասյանը կոչ արեց Հովիկ Աղազարյանին

Ապրիլի 1-ին Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանն ամբիոնից ելույթ ունեցավ՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարություններին, որ Քարվաճառը մերը չի եղել: Նա խնդրեց ելույթ ունենալ և ասել, որ սխալվել է, կամ այլ բացատրություն գտնել, վերջում էլ Վիկիպեդիայից հատվածներ կարդաց, նկատելով, որ Դադիվանքը պատմական հայկական գյուղ է, կառուցվել է 9-րդ դարում։ Պատգամավորը նկատեց, որ պարզաբանում պետք […]

Մարդը ամբիոններից բարձրաձայնում է, որ պատերազմի պարտությունը իր վրա է վերցնում, բայց տեսնես ինչու՞ է հպարտ քայլում այդքան մեղքի բաժին «իր ուսերին առած»

Մարդը ամբիոններից բարձրաձայնում է, որ պատերազմի պարտությունը իր վրա է վերցնում, բայց տեսնես ինչու՞ է հպարտ քայլում այդքան մեղքի բաժին «իր ուսերին առած»։ Իսկ մենք մինչ պատերազմը չգիտեինք, որ խաղաղ ապրելու հույսը մեր ուսերին էր թառած, մենք և՛ ներկայի մեջ էինք, և՛ ապագայի… Հիմա անցյալն ենք կարոտում, զգում, որ երանելի է եղել այն անցյալը, երբ […]

Աղոթքով, զղջմամբ և ապաշխարությամբ լվանք մեր մեղքերը և վիրակապ դնենք մեր հայրենիքի մարմնի և հոգու վերքերին

Հայ ժողովրդի բոլոր շերտեր՝ քաղաքական այրեր, մտավորականներ, մշակութային գործիչներ, գիտնականներ, գործարարներ, շինարարներ, շինականներ, բոլոր բոլորով՝ անմիտ թեմաներով և ինտրիգներով իրար սպառելու փոխարեն լծվենք քրիստոնեական կարևորագույն խորհրդին՝ Հարության տոնին նախապատրաստող Ավագ շաբաթվա խորհուրդները խոկալու հոգեփրկիչ և ազգափրկիչ գործին, աղոթքով, զղջմամբ և ապաշխարությամբ լվանք մեր մեղքերը և վիրակապ դնենք մեր հայրենիքի մարմնի և հոգու վերքերին: Սա թող […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1097դեպք։ Մահացել է 26 մարդ

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1097 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 193 736-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3533 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Ապրիլի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը […]

Դա տառապանքով ու իր նկատմամբ ծաղրանքով լի գիշեր էր։ Եթե քրիստոնյա եք, այսօր եկեղեցի գնացեք

Եթե Քրիստոնյա եք, այսօր եկեղեցի գնացեք ու սրտով, հավատքով մասնակցեք Ոտնլվայի ու Խավարման արարողություններին: Մենք հիշատակում ենք Քրիստոսի վերջին գիշերն այս աշխարհում իր խաչելությունից առաջ: Դա անքուն գիշեր էր: Դա տառապանքով ու իր նկատմամբ ծաղրանքով լի գիշեր էր: Դա չարչարանքի գիշեր էր: Ու մենք Քրիստոսի հետևորդներս, փորձում ենք մեր ճրագները վառ պահել, ու մի քիչ […]

Ախր ո՞նց կարող էր Կոմանդոսը դիմանալ ծաղկուն իր արքայադուստրեր՝ Շուշիի ու Հադրութի կորստյանը, ո՞նց կարող էր դիմանալ 5000 ծաղկուն, բերք չտված իր տղաների գլխատմանը

Երբ տարիքն առած մարդ էր մահանում, գյուղի մեծերը համբերության հետ մեկտեղ այս խոսքն էին ասում՝ փառք Աստծու, աչքը չոր գնաց։Ու հետո օրինակ էին բերում՝ բա Առաքե՞լն ինչ անի, ջահել տղան իրենից առաջ գնաց։   ․․․Գյուղի մեծերը թե կենդանի լինեին, ցավից կոռնային։ Ախր ո՞նց կարող էր Կոմանդոսը դիմանալ ծաղկուն իր արքայադուստրեր՝ Շուշիի ու Հադրութի կորստյանը, ո՞նց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված