05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարում՝ Քարվաճառը մերն է, Դադիվանքը մերն է․ Թագուհի Թովմասյանը կոչ արեց Հովիկ Աղազարյանին

Ապրիլի 1-ին Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանն ամբիոնից ելույթ ունեցավ՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարություններին, որ Քարվաճառը մերը չի եղել: Նա խնդրեց ելույթ ունենալ և ասել, որ սխալվել է, կամ այլ բացատրություն գտնել, վերջում էլ Վիկիպեդիայից հատվածներ կարդաց, նկատելով, որ Դադիվանքը պատմական հայկական գյուղ է, կառուցվել է 9-րդ դարում։ Պատգամավորը նկատեց, որ պարզաբանում պետք է տրվի, որեւէ հայ չի կարող ցեղասպանության պահանջատիրությունից նահանջել, որ պետք է Աղազարյանը իր ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած կարծիքին եւս բացատրություն տա՝ որքան էլ ընդունելի է կարծիքի ազատությունը։

Սա չի կարող անհետեւանք մնալ։ Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարում՝ Քարվաճառը մերն է, Դադիվանքը մերն է, հուզված նկատեց Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ մարդիկ շատ վատ հետեւություններ են անում։

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ