01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ախր ո՞նց կարող էր Կոմանդոսը դիմանալ ծաղկուն իր արքայադուստրեր՝ Շուշիի ու Հադրութի կորստյանը, ո՞նց կարող էր դիմանալ 5000 ծաղկուն, բերք չտված իր տղաների գլխատմանը

Երբ տարիքն առած մարդ էր մահանում, գյուղի մեծերը համբերության հետ մեկտեղ այս խոսքն էին ասում՝ փառք Աստծու, աչքը չոր գնաց։Ու հետո օրինակ էին բերում՝ բա Առաքե՞լն ինչ անի, ջահել տղան իրենից առաջ գնաց։
 
․․․Գյուղի մեծերը թե կենդանի լինեին, ցավից կոռնային։ Ախր ո՞նց կարող էր Կոմանդոսը դիմանալ ծաղկուն իր արքայադուստրեր՝ Շուշիի ու Հադրութի կորստյանը, ո՞նց կարող էր դիմանալ 5000 ծաղկուն, բերք չտված իր տղաների գլխատմանը։ Ո՞նց կարող էր դիմանալ մայրերի ողբին, որոնք չեն արժանանում իրենց զավակների նույնիսկ ոսկորներին։
 
Ո՞նց կարող էր դիմանալ թուրքի ձեռքում գտնվող ու նվաստացվող գերիների կանչին, ո՞նց կարող էր դիմանալ 10 հազար հաշմանդամների ու նրանց մայրերի հեծկլտանքին։ Եվ վերջապես ո՞նց կարող էր դիմանալ այն ցավին, որ իր ձեռքից առել էին իր ազատագրած Տունը և սրի քաշել բոլորին․․․
 
Հասմիկ Բաբաջանյան
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ