24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2021

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր

 Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։ Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի […]

Փաշինյանի սցենարը․ Ժողովուրդ

Այսօր կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հետաքրքիր է, որ պաշտոնական Մոսկվան, որը մշտապես հայտարարում էր, թե, օրինակ, վարչապետի հրաժարական տալու կամ չտալու հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, այս անգամ չի թաքցնում, որ Մոսկվայում կքննարկվի նաև Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունների հարցը: Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել […]

Մարությանից հույսները կտրել են․ Ժողովուրդ

Հունիսի 20-ին հավանական ընտրություններում ընդդիմությունն ու իշխանությունը մայրաքաղաքի ընտրազանգվածի մասով ունեն համընկնող կարծիք։ Երկու կողմն էլ մտածում են, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը քիչ ձայն է ստանալու, մայրաքաղաքում ընդդիմադիրները շատ են։ Եվ, ահա, այդ պատճառով իշխանությունը փնտրում է սիրված երևանցիների, որպեսզի գոնե նրանց մասնակցությամբ ձայներ բերել հնարավոր լինի։ Նույնիսկ քրեական տարրերին, մերժված ենթամշակույթի կրողներին […]

COVID-ով հիվանդներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել  են նրա դին: […]

Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։ Մեկիկ-մեկիկ պատժում է այն զինվորականներին, որոնք դեմ էին Փաշինյանին․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի կազմում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, բայց դրանք ոչ թե արվում են, որպեսզի պատերազմից հետո մեր բանակի մեջքը ուղղվի, սահմանները ամրանան, ու կարողանանք ադրբեջանական սադրանքներին դիմակայել, այլ անձնական խնդիր է դրել Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականներին ազատել բանակից եւ շարունակել Զինված ուժերի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը։ Եվ […]

«AstraZeneka»-ն թաթախված է բազում սկանդալային պատմու­թյունների մեջ։ Ինչո՞ւ Հայաստանը ձեռք բերեց այս պատվայստանյութը կրկնակի թանկ․ Իրավունք

Դեռևս նախորդ շաբաթ դի­մել էինք Առողջապահու­թյան նախարարություն՝ փորձելով պարզել, թե ինչու ձեռք բերվեց հենց «AstraZeneka» պատվաստա­նյութը: Եվ որ պակաս էական չէ՝ ի՞նչ գնով: Այն դեպքում, երբ «AstraZeneka»-ն թաթախված է բազում սկանդալային պատմու­թյունների մեջ, նրան վերագր­վում է հազիվ 60-70 տոկոս արդյունավետություն, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ դրանից էլ շատ ավելի պակաս: Իսկ ահա մեր դաշնակից ՌԴ-ի «Սպուտնիկ […]

Տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ․ Իրավունք

Ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը, որ չի անում՝ մեր գերեվարված տղաներին հետ վերա­դարձնելուն միտված: Ինչո՞ւ է լռում միջազ­գային հանրությունը: Այս հարցերի պա­տասխանը փորձեցինք ստանալ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանից, ով փաստեց. -Հարցը բավականին ակտո­ւալ է ոչ այն պատճառով, որ մինչ օրս չեն վերադարձվել մեր գերիները, այլ որով­հետև կարծես թե շրջանցում են հարցը, թե […]

Մաղձի ու վրեժի վրա երկիր չես կառուցի․ Հրապարակ

Նիկոլփաշինյանական բոլոր նախաձեռնություններն այս երեք տարվա ընթացքում նույն ճակատագիրն են ունեցել, ինչ «Մարտի 1»-ի գործի դատավարությունը, որը մոտ 3 տարի զբաղեցրել է մեր հասարակության միտքն ու ուշադրությունը։ Մարտի 1-ի գործի բացահայտման մասին վարչապետ Փաշինյանը խոսեց անմիջապես պաշտոնը ստանձնելուց հետո՝ խոստանալով, որ մեղավորները պատժվելու են։ 3 երկարուձիգ տարի, հարյուրավոր վկաներ ու տուժողներ, հազարավոր դատական նիստեր, կալանքներ […]

«Եթե Քոչարյանը դատարանով արդարացվեց մարտի 1-ի գործով, ապա Փաշինյանը մինչև հիմա դատարանով չի արդարացվել այդ գործով»

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզվեց, որ մարտի 1-ը ֆուֆլո էր։ Մարտի 1-ի գործով Քոչարյանը արդարացվեց, այսինքն՝ ոչ թե արդարացվեց, այլ պարզվեց, որ այնտեղ գործ չկար։ Սա պարզապես մի անձի արդարացում չէ, ավելին՝ սա պարզապես մարտի 1-ի գործի տապալում չէ։ Մարտի 1-ի գործը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական քաղաքական պրոցեսը։ Մարտի 1-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի