24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի սցենարը․ Ժողովուրդ

Այսօր կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հետաքրքիր է, որ պաշտոնական Մոսկվան, որը մշտապես հայտարարում էր, թե, օրինակ, վարչապետի հրաժարական տալու կամ չտալու հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, այս անգամ չի թաքցնում, որ Մոսկվայում կքննարկվի նաև Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունների հարցը:

Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ Պուտինն ու Փաշինյանը մտքեր կփոխանակեն նաև Հայաստանում սկսված ընտրական գործընթացների, ինչպես նաև հայ-ռուսական «սերտ համագործակցությանը վերաբերող» այլ հարցերի շուրջ: Եվ հաշվի առնելով, որ մեկ շաբաթ առաջ էլ Վլադիմիր Պուտինը զրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ վերջինս էլ Մոսկվայում էր, իրավիճակն ավելի է հետաքրքրանում:

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս հանդիպումով Փաշինյանը փորձելու է ստանալ Ռուսաստանի վստահությունը: «Հայաստանի հասարակության մի հատվածը բացասական արձագանքեց բանակցությունների արդյունքին, սակայն կա մի թև, որն աջակցում է նրան, իհարկե, ավելի քիչ, քան 2018-ին: Նիկոլ Փաշինյանի համար սա նոր իրողություն է, և, իհարկե, այստեղ կարևոր է աջակցությունը, որպեսզի ավելի վստահ գնա ընտրությունների»,-կանխատեսեց ռուս քաղաքագետը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ