Ապրիլի 7-ը Հայաստանում։ Ոստիկանությունը բերման է ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ ակցիա իրականացնող կանանց /Տեսանյութ/
Ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել կառավարության շենքի մոտ ակիցա իրականացնող կանանց նկատմամբ:Ակցիայի մասնակից կանանցից մի քանիսին փորձում են ուժով բերման ենթարկել:
ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շնորհավորական խոսք է հղել: «Ամենակայունը, զորեղն ու արժեքավորը բոլոր ժամանակներում՝ մայրական սերը և հոգատարությունը: Աստված պահապան բոլոր մայրերին: Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին»: Երրորդ նախագահի գրասենյակը նաեւ լուսանկարներ է տարածել, որտեղ Սերժ Սարգսյանը մոր հետ է:
Թուրքական մամուլում ակտիվ քննարկվում է ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեման: Դրա վերաբերյալ ուշագրավ հոդված է պատրաստել թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Ալի Չընարը: Վերջինս, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներից ստացած տեղեկատվությանը, հայտնել է, որ Բայդենը ցեղասպանությունը չճանաչելու պատճառ չունի: Նա հիշեցրել է, որ Բայդենը քարոզարշավի ժամանակ էլ […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ «Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն լրագրողը, ով դեմ […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի առթիվ: Ներկայացնում ենք ուղերձի տեքստը. «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության եւ սիրո տոն։ Այս օրը մեր եկեղեցիներում կատարում ենք օրհնության կարգ մայրության բերկրանքին սպասող կանանց համար, մաղթանքով, որ Աստված շնորհաշատ զավակներ պարգեւի եւ լիառատ պահի սերն […]
Հայաստանում ապրիլի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1025 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198 898-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 3647 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 7-ի դրությամբ […]


































