23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

«Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, կթքեի նրա երեսին»․ թուրք բասկետբոլիստը՝ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։

«Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն լրագրողը, ով դեմ է դուրս գալիս նրան, հաջորդ իսկ օրը հայտնվում է բանտում։ Եթե ես կանգնած լինեի Էրդողանի կողքին, երևի թե ոչ մի բառ չէի փոխանակի հետը, պարզապես կթքեի երեսին», – ասել է բասկետբոլիստը։ 

Հիշեցնենք, որ Քանթերն ավելի վաղ հայտնել էր,որ պատրաստվում է ընդունել ԱՄՆ-ի քաղաքացիություն, փոխանցում է ermenihaber-ը։ 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ