Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրավական դաշտի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է: «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է միջազգային իրավունքի տեսանկյունից», – ասել է Ռուսաստանի ղեկավարը: Նա նշել է, որ Ռուսաստանը երկար տարիներ հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը […]
Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ծավալվող իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը կայունանալու, կարգավորվելու փոխարեն ավելի է սրվում, Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված արտաքին և ներքին անվտանգության սպառնալիքներն ուժգին և ակներև են դառնում: Զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակը, մարտունակությունը, հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացն ու պաշտպանությունը, Արցախի Հանրապետությունում հակառակորդի հետ դեռևս տեղ-տեղ բռնկվող […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո, այ թուրքի հինգերորդ կետ։ Իր զավակներին Հայրենիքի ծառայությանն ուղարկած ընտանիքը էլիտա է։ Իր որդու կյանքը երկրին տված ծնողը էլիտա է։ Սոված-ծարավ, բայց սահմանն ամուր պահող զինվորը էլիտա է։ Քո պատճառով արոտավայրերից զրկված ու հարազատ հողի ամեն կորցրած մետրի համար սրտացավ գյուղացին էլիտա […]
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր: Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և ու վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին […]
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունյաց աղետը․․․ • Կապանի քաղաքապետը հաստատել է, որ իրենց հրահանգվել է վաղը՝ մինչև ժ․ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնել թշնամուն։ • Ձեզ կփորձեն մոլորեցնել, որ «հա ի՞նչ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սենց թե նենց պիտի հանձնեինք, էդի հլը Սերժն էր հանձնել, ու համ էլ դա սովետական սահմանն ա, GPS-MPS» […]
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն, «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում: […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախ հանձնած թշվառ հողատուն բերման է ենթարկում Արցախ երգող ու Արցախով ապրող Շուշան Պետրոսյանին։ Քիչ մնաց, հեռանալու ես»։