Բաքվի հետ «դիվանագիտական երկխոսություն» առաջիկայում, երևի թե պետք կլինի միայն իշխանության որոշ ներկայացուցիչների՝ ապաստարան ստանալու համար. Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն Անդրանիկ Քոչարյանի. Ադրբեջանի ոչ պաշտոնական ներկայացուցչություն Հայաստանում, պարզվում է, որ արդեն երկու տարի է ինչ գոյություն ունի՝ ի դեմս իր խմբակցության: Իսկ Բաքվի հետ «դիվանագիտական երկխոսություն» առաջիկայում, երևի թե պետք կլինի է միայն իշխանության որոշ ներկայացուցիչների՝ ապաստարան ստանալու համար» :