Ինչու՞ մեկնումեկդ ծպտուն չէր հանում, երբ ձեր բոսը դատավորներին «վնգստացող» էր անվանում․ իրավապաշտպանը՝ իշխանական պատգամավորներին
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ քայլի» մինյոնները շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով ցանկանում են Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հիմնավորումն այն է, որ տիկին Զոհրաբյանը ՖԲ իր անձնական էջում մի գրառման մեջ բացասական իմաստով օգտագործել է «ժեխ» բառը՝ այդպես բնութագրելով հայրենիքը հանձնողներին պաշտպանող մարդկանց։ […]