22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 25, 2020

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները. կան բերման ենթարկվածներ

Մայրաքաղաքում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Փակվել էր Բաղրամյան պողոտան։ Ոստիկանական ուժերը բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին ու Արսեն Նիկողոսյանին: Փակվել էր նաև Մաշտոցի պողոտան։ Այստեղ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ՀՅԴ երիտասարդական միության անդամները։ Ոստիկանները դաշնակցական երիտասարդներին բերման ենթարկեցին։ «Առանց Նիկոլ Հայաստան». բերման ենթարկվելիս վանկարկում էին ցուցարարները։  

Զարմանում եմ, թե ինչի՞ց են դժգոհ Հայաստանում, ինչու՞ է իրենց թվում, որ Ռուսաստանը ինչ-որ բան միշտ պարտք է Հայաստանին

«Զարմանում եմ, թե ինչի՞ց են դժգոհ Հայաստանում, ինչու՞ է իրենց թվում, որ Ռուսաստանը ինչ-որ բան միշտ պարտք է Հայաստանին։ Մի բան էլ ձեր իշխանություններից պահանջեք։ Իշխանության բերել եք հակառուսական ուժի, Նիկոլ Փաշինյանին և նրանից պատասխաններ պահանջելու փոխարեն` Ռուսաստանի՞ց եք բան պահանջում։ Բա դա ճի՞շտ մոտեցում է». քաղաքագետ Ալեքսեյ Մարտինով

Հոկտեմբերի 3-ին Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց. զոհվեց 22 ոստիկան. Սա իշխանությունը ամիսներով թաքցրել է.Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում ոստիկաններին ուղղված գրառում է կատարել: Գրառման մեջ Մալյանը նշել է՝ հոկտեմբերի 3-ին Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց իսրայելական Lora հրթիռով. զոհվեց 22 ոստիկան, որոնց մասին մինչ օրս իշխանությունը լռում է: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի ոստիկաններ այս գրառումը հատուկ ձեզ համար է:   Հոկտեմբերի 3-ին Շուշիի մշակույթի […]

«44 օրվա ընթացքում կորցրել ենք 4 բնակավայր, Սյունիքում լուրջ խնդիրներ ունենք, 2 կարևոր դիրք ենք զիջել, Կապան գնացող ճանապարհը թշնամու հսկողության տակ է». Իշխան Սաղաթելյան

«Որևէ պարզաբանում չեմ տվել, որևէ բացատրություն չեմ տվել, որովհետև գտնում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա: Ինչ որ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները: Սա հայրենիքի փրկության պայքար է, և նման մեթոդներով մեզ որևէ մեկը ոչ կարող է լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել»,- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից դուրս գալուց հետո […]

Երեկ Արցախից Երևան տեղափոխված մի ընտանիքի զանգել և ասել էին՝ եթե հանկարծ միտինգ գնաք կզրկվեք 300000 դրամներից

ՀՀԿ անդամ Գեղամ Պետրոսյանը գրում է. Երեկ Արցախից Երևան տեղափոխված մի ընտանիքի էի այցելել։ Ընտանիքի հայրը վիրավոր է , խնամքին ունի 3 անչափահաս երեխաններ։ Կորցրել է ամեն ինչ՝ տարիներով արած-դրած տունը, հողերը, բայց հոգով տոկուն էր ու րոպե առաջ ուզում էր վերադառնալ Արցախ։ Դեսից դենից էինք խոսում զանգ ստացավ ,խոսելու ընթացքում զգում էի, որ մի […]

Կարմիր բերետավոր տղեք, ես ձեր աչքերում կորցրած երկրի ցավ չտեսա. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարմիրբերետավորներն անասելի բիրտությամբ ու քողարկված հարվածներով, բառիս բուն իմաստով գողանում էին Մելիք-Ադամյան խաչմերուկում անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող մեր երիտասարդներին ու խոթում մեքենաները: Երբ աչքիս առաջ հերթական զոհին հինգ-վեց հոգով շրջապատեցին, թեւերը դաժանորեն ոլորելով, գլխին բութ ու ծանր հարվածելով առեւանգեցին, ճչոցով բղավեցի. -Այ…, ինչո՞ւ ես այդքան բիրտ […]

Ղարաբաղում ռուս խաղաղապահները երկու աշխատավարձի չափով աջակցություն կստանան

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները երկու աշխատավարձի չափով աջակցություն կստանան: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Տատյանա Շեւցովան: «Ինչպես նաեւ նախատեսված են լրացուցիչ վճարումներ անձնակազմին, որը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեությանը: Նրանք աջացություն կստանան երկու աշխատավարձի չափով»,-ասել է նա: Փոխնախարարը պարզաբանել է, որ խաղաղապահ կոնտինգենտի ֆինանսավորումն իրականացվում է բյուջետային միջոցների հավելյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված