23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարմիր բերետավոր տղեք, ես ձեր աչքերում կորցրած երկրի ցավ չտեսա. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարմիրբերետավորներն անասելի բիրտությամբ ու քողարկված հարվածներով, բառիս բուն իմաստով գողանում էին Մելիք-Ադամյան խաչմերուկում անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող մեր երիտասարդներին ու խոթում մեքենաները:
Երբ աչքիս առաջ հերթական զոհին հինգ-վեց հոգով շրջապատեցին, թեւերը դաժանորեն ոլորելով, գլխին բութ ու ծանր հարվածելով առեւանգեցին, ճչոցով բղավեցի.

-Այ…, ինչո՞ւ ես այդքան բիրտ ուժ գործադրում, հարվածում տղայի գլխին, այս տղան օրեր առաջ է առաջնագծից վիրավոր վերադարձել:

Ջոկատից մեկը պատասխանեց,

-Մենք էլ ենք 44 օր Ղարաբաղ էլե»:

Այս օրերին ինձ հանդիպած գրեթե բոլոր ոստիկանները միաբերան նույն բանն են ասում:

Չգիտեմ… ուզում եմ հավատալ:

Բայց պատերազմով անցած մարդն այդ պատերազմում իրեն նվաստացրածին, խաղաղ կյանքում իրենից մահակ ու կամակատար դարձրածին այդպիսի կրքով, ապակե անհաղորդ հայացքով չի պաշտպանի:

Համ էլ պատերազմով անցածը նույն պատերազմով անցած, մահվան աչքերի մեջ նայած հայ երիտասարդին հակառակորդի ու զոհի հայացքով չի նայի:

Տղե՜ք, կարմիր բերետավոր տղեք, ես ձեր աչքերում կորցրած երկրի ցավ չտեսա, ես ձեր աչքերում վիրավոր հայրենիքի զգացում չտեսա, ես ձեր աչքերում ապագայի տագնապ չտեսա, ես ձեր աչքերում մարդեղենություն չտեսա:

Տղեք, դուք երկրին ու պետությանն եք ծառայում/այն էլ մեր հարկերով/, ոչ թե՝ պարտված ու մեզ բոլորիս դավաճանած իշխանությանը:

Հ.Գ. Եթե էդ կրքով թուրքի դեմ կռվեիք /եթե իրապես կռվել եք/ գուցե հաղթեինք…»:

Կարմիրբերետավորներն անասելի բիրտությամբ ու քողարկված հարվածներով, բառիս բուն իմաստով գողանում էին Մելիք-Ադամյան…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ