«Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը մեքենայում հայհոյել և երեք անգամ ձեռքով հարվածել է բողոքի ակցիայի մասնակից Ս.Մ.-ի դեմքին. Ռուբեն Մելիքյան /ֆոտո/
«Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը ոստիկանական մեքենայում հայհոյել և երեք անգամ ձեռքով հարվածել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացված բողոքի ակցիայի բերման ենթարկված մասնակիցներից մեկի՝ Ս.Մ.-ի դեմքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Նկարում ԱՄՆ քաղաքացի, արժանապատիվ հայ Ս.Մ-ն է։ «Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը (որին քաղաքացիները նույնականացրել են որպես կապիտան Վլադ կամ Վոլոդյա Ադամյան) ոստիկանական մեքենայում […]