05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրավական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրավական դաշտի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է:

«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է միջազգային իրավունքի տեսանկյունից», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա նշել է, որ Ռուսաստանը երկար տարիներ հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն պետք է ամրագրվի ապագայի համար, սակայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցության հնարավորության պարտադիր ստեղծմամբ», – ընդգծել է ՌԴ նախագահը:

Ըստ Պուտինի՝ դրա համար ի սկզբանե ենթադրվում էր ապահովել Լաչինի միջանցքը՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ