23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սյունյաց աղետը․․․»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունյաց աղետը․․․

• Կապանի քաղաքապետը հաստատել է, որ իրենց հրահանգվել է վաղը՝ մինչև ժ․ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնել թշնամուն։

• Ձեզ կփորձեն մոլորեցնել, որ «հա ի՞նչ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սենց թե նենց պիտի հանձնեինք, էդի հլը Սերժն էր հանձնել, ու համ էլ դա սովետական սահմանն ա, GPS-MPS» և այլ՝ տեղ-տեղ մանկան թոթովանք, տեղ-տեղ պոռնիկի ծղրտոց հիշեցնող վա՜յ-փաստարկներ, մինչդեռ իրականում կային և՛ միջազգային իրավական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական բազմաթիվ գործիքներ, որոնց միջոցով կարելի էր հասնել ՀՀ համար բարենպաստ սահմանազատման։

• Քայլերի ամենապարզ հաջորդականությունը կարող էր լինել այսպես՝

1.  Հայտարարություն ՀՀ կողմից առ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարություն, որ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը (տե՛ս Ղրիմի միացման ժամանակ Պուտինի ելույթը) չի ճանաչում ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները;

2. Այնուհետև կուլիսային բանակցություններ Ռուսաստանի հետ և անուղղակի ճնշում Ադրբեջանի վրա։

• Ինչպես Varuzhanն է ասում «ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ