22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2020

Խոսելու բան չունեինք՝ նրա հրաժարականն եմ պահանջել». Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ազգային ժողովում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Լրագրողների հարցերին, թե ինչու կարճ տևեց հանդիպումը  և ինչ քննարկեցիք՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հանդիպումը երկար տևել չէր կարող: Ասեցի իմ դիրքորոշումը. ինչ ասել եմ հրապարակային, նույնն ասեցի վարչապետին, որ այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը՝  միակ ելքը դա է: […]

Անցնող տարին դյուրին չէր, ցանկանում եմ հուսալ՝ փորձությունները կմնան անցյալում. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան անկեղծ շնորհավորանքներս։ Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային […]

«Ում ձեռքին զենք կա, եկեք մեր հողը պահենք». Շուռնուխում փակել են գյուղի ընդհանուր մայրուղին

Սյունիքի մարզի Շուռնուխ համայքնի բնակիչները փակել են գյուղի ընդհանուր մայրուղին։ «Թուրքի ներկայացուցիչն այստեղ հայտարարություն է անում, որ տասն օր առաջ հայտարարվել է՝ բնակիչները լքեն իրենց տները, 12 տուն, ոչ ոք այդ մասին տեղեկացված չէր, ո՞վ էր իմանում դրա մասին», – ուղիղ եթերում հայտարարեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։ Նա նշեց, թե պահանջում են պատասխանել՝ ով է […]

«Արա Հայկ, դու պատասխան ես տալու». Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շիշ բռնողի («Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի) տան մոտ են

«Արա Հայկ, դու պատասխան ես տալու». Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շիշ բռնողի («Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի) տան մոտ են:

Պատմական մեծ դատը դեռ առջեւում է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դավադիր ստահակի առավոտվա գրառումը ոտքից գլուխ կեղծիք էր։   Ինչպես միշտ։ Թե 2016-ին, թե Արցախյան բանակցություններին, թե այս առնչությամբ վիժվածքի միտումնավոր գործած մեղքերին մանրամասն եւ փաստերով բազմիցս անդրադարձել եմ։   Սրա որդեգրած պարզունակ գեբելսյան ոճը՝ բազմապատիկ կրկնվող մեծ սուտ ասելը, վաղուց հայտնի է։ Ափսոս, որ […]

ԼՂ-ում իրավիճակը չպետք է օգտագործվի վարձկանների տարածաշրջան ներթափանցման համար. Լավրով

Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո: «Մեր համատեղ կարծիքն է այն, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այդ […]

Խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյան–Գագիկ Ծառուկյանի հանդիպումը

Խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Ինչպես ավելի վաղ գրել էր մամուլը, Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու է 2021 թվականին իր հայտարարած արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Ըստ մամուլի, հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին համոզելու է, որպեսզի իր հրաժարականն այլևս չպահանջեն՝ գնան արտահերթ ընտրության, որի արդյունքում ԲՀԿ կունենա մի քանի […]

Համաձայն չեմ վարչապետի հետ, թե դատական համակարգը դարձել է փսեւդո էլիտայի մասը. ԲԴԽ նախագահ

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը Համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականին, թե դատական համակարգը դարձել է փսեւդո էլիտայի մասը: «Եթե իրավաբանական համայնքը վերցնենք, բուրգի ձեւով ներկայացնենք, ապա  դատարաններն ու դատավորները բուրգի ամենավերեւի մասում գտնվողներն են, հետեւաբար իրավաբանական համայնքում նրանք իրենք իրենցով արդեն էլիտա են եւ ներառվել այլ էլիտայում ոչ դրա անհրաժեշտությունը կա, ոչ էլ կարիքը»,-ասաց նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի