05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Համաձայն չեմ վարչապետի հետ, թե դատական համակարգը դարձել է փսեւդո էլիտայի մասը. ԲԴԽ նախագահ

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը Համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականին, թե դատական համակարգը դարձել է փսեւդո էլիտայի մասը:

«Եթե իրավաբանական համայնքը վերցնենք, բուրգի ձեւով ներկայացնենք, ապա  դատարաններն ու դատավորները բուրգի ամենավերեւի մասում գտնվողներն են, հետեւաբար իրավաբանական համայնքում նրանք իրենք իրենցով արդեն էլիտա են եւ ներառվել այլ էլիտայում ոչ դրա անհրաժեշտությունը կա, ոչ էլ կարիքը»,-ասաց նա այսօր կայացած ասուլիսում:

Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի հայտարարությանը, թե դատական իշխանության անկախությունն իրապես վտանգված է, Վարդազարյանն արձագանքեց. «Արդարադատության նախարարն ունի բոլոր լծակները, որ եթե վտանգված է դատական համակարգի անկախությունը, եթե այն աստիճանի է վտանգված, որ քրեական հետապնդում կարելի է նախատեսել, ապա կա դատախազություն, հատուկ քննչական  ծառայություն: Ինձ հմար անընդունելի է ֆեյսբուքյան գրառումների տեսքով այն արտահայտությունները, որոնք նսեմացնում են դատական իշխանության հեղինակությունը: Չկա որեւէ վարույթ որեւէ դատավորի նկատմամբ այդ թեմայով:

Օրինակ, դատախազության մամուլի խոսնակը ֆեյսբուքի իր էջում կոնկրետ գործ է վերցնում, քննարկում է փորձում ծավալել, կից նում է ապացույց տեսահոլովակ եւ հետո հավելում է՝ ճիշտ է, որոշումը դեռ չենք ստացել, բայց վստա ենք, որ դա ապօրինի է: Ինձ համար այս ձեւաչափը անհասկանալի է, եւ ընդհանրապես անհասկանալի է որպես քաղաքացի, եթե չեք ստացել որոշումը, ծանոթ չեք հիմնավորումներին, ինչպես կարելի է այն կոչել ապօրինի»:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ