01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Խոսելու բան չունեինք՝ նրա հրաժարականն եմ պահանջել». Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ազգային ժողովում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Լրագրողների հարցերին, թե ինչու կարճ տևեց հանդիպումը  և ինչ քննարկեցիք՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հանդիպումը երկար տևել չէր կարող: Ասեցի իմ դիրքորոշումը. ինչ ասել եմ հրապարակային, նույնն ասեցի վարչապետին, որ այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը՝  միակ ելքը դա է:

Իսկ խորհդարանական ընտրությունների համար հարց առաջ տանելու, ասել եմ՝ այդ դեպքում պետք է Դուք չլինեք ժամանակավոր պաշտոնակատար.  երբ ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք»:

ԲՀԿ առաջնորդը խորհուրդ տվեց մնացած հարցերի պատասխանները լսել վարչապետից:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ