09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյան–Գագիկ Ծառուկյանի հանդիպումը

Խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Ինչպես ավելի վաղ գրել էր մամուլը, Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու է 2021 թվականին իր հայտարարած արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։

Ըստ մամուլի, հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին համոզելու է, որպեսզի իր հրաժարականն այլևս չպահանջեն՝ գնան արտահերթ ընտրության, որի արդյունքում ԲՀԿ կունենա մի քանի նախարարական պորտֆեյլներ։

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հանդիպումը կայանալու է այսօր, ժամը 17։00–ին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25–ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ելնելով ստեղծված իրավիճակից, պատրաստվում է հաջորդ տարի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի համար խորհրդարանական և արտախորհրդարանակն ուժերին հրավիրել էր խորհրդակցությունների։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ