Մարզաշխարհի ներկայացուցիչները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Մարզաշխարհի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել․ պահանջում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անհապաղ հեռցումն այդ պաշտոնից. «Մեր հայրենիքում ազգակործան ալեկոծությունը շարունակվում է: Ժողովրդի վստահությունը դեպի հայրենի կառավարությունը, կարճ ժամանակում փոխարկվել է անսահման ատելության: Դավաճան իշխանություններն արդեն Եռաբլուր սրբատեղի են այցելում զրահավահաններով եւ անվտանգության անձրեւանոցներով: Ուժի ցուցադրման քողով ապիկար եւ ազգադավ վարչապետը շարունակում է իր դավաճանական գործողությունները՝ […]