23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եկեղեցու և քահանաների նկատմամբ նման հարձակումների պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. Արա Զոհրաբյան

Հայտնում եմ զորակցությունս Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու (Սիսավանի վանք) քահանա Պարգև քահանա Զեյնալյանին և դատապարտում եմ եկեղեցին փակելուն կամ քահանային վնասելուն ուղղված որևէ գործողություն (սպառնալիք): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Հիշեցնեմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսերի կատարմանը խոչընդոտելը համարվում է հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդված): Ոստիկանությունը պարտավոր է արձագանքել այդ առերևույթ հանցագործության նախապատրաստությանը:

Ընդ որում, այս հանցագործության մասով հետաքննությունը և նախաքննությունն իրականացվում է հանրային մեղադրանքի կարգով, այսինքն պարտադիր չէ, որ տուժողը բողոք ներկայացնի:

Ի դեպ, Եկեղեցու և քահանաների նկատմամբ նման հարձակումների պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որի օրոք արձանագրվեցին անհարգալից և սրբապիղծ դրսևորումները Եկեղեցու և հոգևորականների հանդեպ»,- գրել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որպեսզի ձեռքը սեղմի, սակայն հոգևոր հովիվը հրաժարվեց և ձեռքի շարժումով դուրս հրավիրեց նրան։

Ավելի ուշ մի խումբ մարդիկ բողոքի ակցիայի էին դուրս եկել ընդդեմ Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի: Վերջինս էլ Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ նա դե՞մ է Փաշինյանի Սյունիք այցելելուն, արձագանքել է. «Ամբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի, չի լսե՞լ, որ Սյունիքը դեմ է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ