15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դասախոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ միանալու են դեկտեմբերի 22-ի գործադուլին

Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դասախոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ, տեղեկացրել են, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին, ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ու երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը հատել է գրեթե բոլոր եզրագծերը և իրավիճակը երկրում մնում է ծայրահեղ վտանգավոր և ճգնաժամային։ Այս մասին տեղեկացնում են ԵՊԲՀ-ից։ Համալսարանականները բոլորին կոչ են անում այս պայթունավտանգ պահին իրավիճակը գնահատել սթափ և որևէ կերպ անհամերաշխության ու պառակտման փորձեր չնախաձեռնել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասադուլի մասնակիցների շրջանակում կան նաև բուժաշխատողներ, ապա իրականացվել են գործընթացներ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և քաղաքացիների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ