28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2020

Հայկ Մարությանն արդեն Երևանում է. ավագանու անդամները նիստին են սպասում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ օրերս՝ հրադադարին գրեթե զուգահեռ, մեկնել էր Արցախ, արդեն Երեւան է վերադարձել: Նկատենք, որ Մարությանի հավաքած ջոկատը ձեւավորվեց այն ժամանակ, երբ արդեն հստակ էր, որ իշխանությունները բանակցություններ են իրականացրել, ու առաջիկայում պատերազմը ավարտվելու է: Մենք տեղեկացանք, որ թեեւ քաղաքապետը Երեւանում է, բայց քաղաքապետարան չի գնում: «Ժողովուրդ» օրաթերթը […]

Որքանով է հնարավոր Երևան-Ստեփանակերտ օդային հաղորդակցությունը. ինչ են կանխատեսում մասնագետները. «Ժողովուրդ»

«Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությամբ Հայաստանն ու Արցախը իրար կապվելու են միայն Լաչինի միջանցքով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 10-ին նշեց. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակված են: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ […]

«Քաղաքացիական պատերազմ են հրահրում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտարարություն. Քաղաքացիական պատերազմ են հրահրում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում Պաշտոնական Մշակույթի գործիչներ, դերասաններ, ռեժիսորներ, մի խոսքով` ՄԵՆՔ Ով իր արվեստով սեր է բերել, հայրենասիրություն, կամ ուղակի կրթություն ու մակարդակ… Ես, Մհեր Ալբերտի Մկրտչյանս, պահանջում եմ որ էս ատելությունը, էս հային հայի դեմ հանելու քարոզը անմիջապես հանվի երկրի գլխավոր հրապարակից: […]

Արցախից եկած փախստականներին սպառնում են զրկել կացարանից, եթե մասնակցեն հանրահավաքներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում Արցախից եկած փախստականներից, որ իշխանական մանրումիջին պաշտոնյաներն արգելում են իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի օրակարգով հրավիրվող հանրահավաքներին։ Մարզպետները, թաղապետերը, տարբեր օթեւանների սեփականատերերը, որտեղ ապաստան են գտել Արցախից եկած մարդիկ, նրանց հատուկ զգուշացրել են, որ եթե մեկին տեսնեն բողոքի ակցիային մասնակցելիս, կզրկեն կացարանից։ Մենք […]

Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է. Լևոն Տեր-Պետրոսյան

Մեզ մտահոգողը միայնումիայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Այս մասին ասվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի տարածած հայտարարության մեջ: «Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հայտարարությունը թե՛ գործող իշխանության, և թե՛ խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ […]

«Իմ քայլը» խմբակցությունից առաջին սթափ պատգամավորը դուրս է եկել

Վարդան Աթաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես’ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։   Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ. 1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։ 2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված 37 զինծառայողների անունները

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները   Դերիկլյան Հայկ Արթուրի, ծնվ. 2002թ. Նազարյան Գալուստ Մանուկի, ծնվ. 1999թ. Մախմուրյան Ռազմիկ Արսենի, ծնվ. 2002թ. Գաբրիելյան Վոլֆիկ Վախթանգի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Շամամյան Սարգիս Հրաչիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Պողոսյան Մանուկ Արթուրի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Դովլաթբեկյան Էդվարդ Գագիկի, ծնվ. 1984թ. Սահակյան Արմեն Դավիթի, ծնվ. 1994թ. Կիրակոսյան Գևորգ Ռաֆայելի, ծնվ. […]

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

2020 թուականի նոյեմբերի 10֊ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրուած յայտարարութիւնը ոչ այլ ինչէ, քան պարտուողական եւ նուաստացուցիչ մի փաստաթուղթ, որը ոչ միայն մեծագոյն յանցագործութիւն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ, նաեւ, միանշանկօրէն վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկայ և գալիք սերունդների անկախ, անվտանգ եւ […]

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ դատարանից ազատ արձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրան դատարանի բակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով: Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ երեկվա հրավիրված հանրահավաքի մեկնարկը հրավիրվել էր ԱԱԾ, ավելի ուշ ձերբակալվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի