14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Արցախից եկած փախստականներին սպառնում են զրկել կացարանից, եթե մասնակցեն հանրահավաքներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում Արցախից եկած փախստականներից, որ իշխանական մանրումիջին պաշտոնյաներն արգելում են իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի օրակարգով հրավիրվող հանրահավաքներին։

Մարզպետները, թաղապետերը, տարբեր օթեւանների սեփականատերերը, որտեղ ապաստան են գտել Արցախից եկած մարդիկ, նրանց հատուկ զգուշացրել են, որ եթե մեկին տեսնեն բողոքի ակցիային մասնակցելիս, կզրկեն կացարանից։ Մենք երեկ հերթով զանգահարեցինք բոլոր մարզպետներին՝ այս լուրերի առիթով պարզաբանում ստանալու համար, սակայն որեւէ մեկը չպատասխանեց մեր զանգերին»:

Այս և այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ