«Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրից հետո դավաճան Փաշինյանն անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների». «Հայրենիք» կուսակցությունը՝ Վանեցյանի ու ծնողների բնակարաններում խուզարկության մասին
Քիչ առաջ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներխուժեցին ինչպես Արթուր Վանեցյանի, այնպես էլ՝ նրա ծնողների բնակարաններ, ապօրինի հարուցված քրեական գործով խուզարկություն իրականացնելու նպատակով, հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից: «Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան Փաշինյանն անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»: Արցախի փրկությանը միտված մեր օրինական գործունեությունը որևէ քաղաքական հալածանք չի […]