22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Արծրունն ասաց եղբայր, եթե հանկարծ պարտվենք, թքած, թե ինչ կանեն ինձ կամ իմ հեղինակության հետ»․ Վահրամ Միրաքյան

«Մանթաշով գործարարների միության» նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես մի տեսակ ծուռ խասիաթ ունեմ, մեկ-մեկ խոսել էն, ինչ մտածում եմ, նույնիսկ տեղեկատվական թրենդերին հակառակ: Հիմա էլ նույնն եմ անելու: Արծրունին հիմա ընդունված է քննադատել, քանի որ ինքը շատ էր դրականի վրա կենտրոնանում, բայց պարզվեց՝ վիճակն էդքան էլ լավ չէր: Իսկ ինքը չէր ասում դրա մասին: Հասկանում և ընդունում եմ հասարակության զայրույթը, քանի որ էս հանգուցալուծումը շոկ էր բոլորիս համար, իսկ Արծրունի ոճից չէիր զգում նման հանգուցալուծման մոտ լինելը: Բայց հասկանալու հետ զուգահեռ պարզաբանեմ իմ կարծիքը:

1. Արծրունն ինքնուրույն չէր կարող որոշել, թե ինչ ինֆորմացիա տա: Մաքսիմում՝ ձևակերպումներում ազատություն ուներ: Դրա մասին վերջերս ինքն էլ գրեց:

2. Պատերազմի ընթացքում մի քանի անգամ Արծրունի հետ խոսել ենք տեղեկատվական ոճի մասին: Իր իմիջի հետ կապված հնարավոր էս սցենարն ինքը շատ լավ գիտեր: Նույնիսկ մի անգամ ասեցի՝ գիտես չէ, եթե հանկարծ պատերազմը պարտվենք, քեզ այրելու են խարույկների վրա: Ինքն էլ ընենց պատասխան տվեց, որ ես ամաչեցի ասացիծս (վոյսը կա մոտս): Ասաց եղբայր, եթե հանկարծ պարտվենք, թքած, թե ինչ կանեն ինձ կամ իմ հեղինակության հետ: Ինչո՞ւ ես վատ զգացի հարցիցս` քանի որ մենք երկիր ենք կորցնում, իսկ ես իր իմիջի մասին էի խոսում:

3. Ինչո՞ւ Արծրունը չէր խոսում բացասականի մասին: Իրականում խոսում էր, ուղղակի ավելի շատ կենտրոնանում էր դրականի վրա, մեկ էլ խոսում էր էնպես, ինչպես պետքա խոսի պաշտոնական անձը: Ասենք՝ ասում էր ծանր մարտեր են, մեր ստորաբաժանումները տեղափոխվել են այլ բնագծեր: Բա հո չէ՞ր ասելու զինվորները փախան: Էդ ո՞ր բանակն է էդպես լուսաբանում իր նահանջը: Բա որ պարտությունների վրա տեղեկատվական կենտրոնանալուց խուճապ սկսվե՞ր: Ավելի վատ կլիներ:

4. Ավելի շատ կենտրոնանում էր դրականի վրա, իսկ, որ դրականն ավելի շատ էր, դա փաստ է: Նայեք սահմանին, սահմանի երկայնքով մենք ավելի շատ դիրքեր պահել ենք, քան կորցրել: Հենց էդ պահած դիրքերի ու հերոսականի մասին օբյեկտիվ իրականությունն էլ փոխանցում էր Արծրունը, խուճապ չառաջացնելու համար:

5. Ասում են՝ թող բացասականի մասին ասեր, մենք ավելի ուժեղ մոբիլիզացիայի կգնայինք: Վստա՞հ եք: Բա որ ավելի ուժեղ խուճապ սկսվեր, ո՞նց էինք տակից դուրս գալու: Ի՞նչ երաշխիքներ, որ խուճապ չէր առաջանա:

6. Եկեք ֆիքսենք, որ Արծրունը շատ բան էր անում հաղթանակի համար, շատ ավելի շատ, քան ՊՆ-ի շատ չինովնիկներ: Ով առնչվել է հետը, գիտի, որ գիշեր ցերեկ չկար, իր կամ ուրիշի իրավասություն չկար, սկսած Արցախի X զորամասի համար դրոն ճարելուց մինչև բարեգործական գույքը մաքսայինից հանելը՝ իր վրա էր վերցնում, առանց չինովնիկության: Միևնույն ժամանակ, շատ ՊՆ չինովնիկներ կարողա օրերով թղթաբանության հետևից գնային, ժամը 18:00-ից հետո չաշխատեին, ասեին մեր գործը չի դա և այլն:

Էսքանից հետո իրեն քավության նոխազ հանելն արդար չէ: Մեր զինվորը շատ ուժեղ է, մեր զինվորի մարտունակությունը մի քանի անգամ բարձր էր թշնամիներից, մեր զինվորը մեծամասամբ պահեց սահմանները, անկախ ահավոր վատ պետական թիկունքի կազմակերպվածությունից, անկախ տեխնիկական թուլությունից ու անկախ թշնամու անհավասարակշիռ մեծ ուժերից: Թուլության դեպքեր, իհարկե, եղան, իհարկե՝ դրանք փոքրամասնություն էին: Ցավոք, քաղաքական դաշտը պարտությունը հիմնավորելու համար հիմա կենտրոնացել է զինվորների թուլությունների վրա: Թուլության դեպքերը շատ ավելի քիչ էին, քան ուժինը, Արծրունն էլ լուսաբանում էր այդ հերոսությունները: Հուսով եմ, կշարունակի պատմել հերոսությունների մասին, դա մեզ է պետք, ոչ թե իրենց:

Հ.Գ. Էս գրառումից ինքը տեղյակ չի, դա էլ ասեմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ