22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2020

Փաշինյանի գրառման պատճառով Վարագ Սիսեռյանը դուրս է գալիս աշխատանքից և ՔՊ֊ից

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը  Վարագ Սիսեռյանը գրում է. Սիրելի հայրենակիցներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ. 1. Աշխատանքից ազատման դիմում գրել 2. Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար։

Այս ազգային աղետը դրոշմված է նաեւ ձեր աներես ու բեյնամուս ճակատներին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հողատուի հետ միասին պակաս դավաճան չեն նրա տեղեկատվական, քարոզչական, լրատվական, անվտանգային, արտաքին քաղաքական եւ խորհրդարանական ԲՈԼՈՐ սպասարկուները։ Այս ազգային աղետը դրոշմված է նաեւ ձեր աներես ու բեյնամուս ճակատներին։ Դավաճանների խարանը ԵՐԲԵՔ չի ջնջվելու ձեր վրայից։ #հողատու»:

Անվստահություն հայտնեք, նրան հեռացրեք. Մարգարիտ Եսայանը՝ Աժ պատգամավորներին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ իշխանական պատգամավորներին Շատերիդ անձամբ չեմ ճանաչում, ոմանց հետ ինչ-որ պահի շփվել եմ, բարեւել․․.Ստեղծված իրավիճակում դուք անելիք ունեք եւ, կարծում եմ հրաժարվելով պատգամավորի մանդատից, դուք ավելի եք բարդացնելու պահը․․Հավաքվեք, հրավիրեք արտահերթ նիստ, ձեր այդ Ն․Փ․-ին անվստահություն հայտնեք, հեռացրեք վարչապետի աթոռից․․.Սա սահմանադրական ճանապարհն է, մնացած […]

Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի, որ կարող ենք մի բան փոխել, ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ… որովհետև ներքին կայունությունն […]

Ի՞նչ է նշանակում ՀՀ վարչապետի այսօրվա ակնարկ-գրառումը իր ֆեյսբուքյան էջում. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոնայք ուժային կառույցների գեներալներ և սպաներ, Դուք արդեն երևի պատկերացնում եք չէ՞, թե առաջիկայում ինչպիսի փաստեր եք արձանագրելու։ Մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Այսօր, անհայտ անձանց կողմից, Երևանի ………հասցեում սպանվել է (կամ ծանր մարմնական վնասվածք է ստացել) քաղաքացի ԱԱՀ-ն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախնական […]

ՀՀ ներքաղաքական գործընթացներում ընդգրկված բոլոր կողմերին հորդորում եմ ցուցաբերել ողջախոհություն և հեռու մնալ այնպիսի ցնցումներից, որոնք կարող են դառնալ հայոց պետականության գերեզմանափորը». Արայիկ Հարությունյան

Իմ խիստ անհանգստությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում դրսևորվող անհանդուրժողական ու բռնությունահեն միտումների առթիվ, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր իմ հերթական ծանր օրերից մեկն է. այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի […]

Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների». Արման Թաթոյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ արված գրառմանը. «ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների: Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար […]

«Ով Նիկոլի հետ է այսուհետ, դավաճան է, իսկ դրա ապացույցը Արցախի ձևախեղված քարտեզն ու նսեմացված ազգային արժանապատվությունն է». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չորս օր առաջ հայտարարեցի, որ ունենք 96 ժամ ազգովի համախմբվելու և Արցախի կապիտուլյացիայի պայմանագրում շտկումներ մտցնելու հնարավորություն ստեղծելու համար։ Պայմանական չորս օրն ավարտվեց։ Հիմա արդեն սկսվում է նոր ժամանակաշրջան։ Նոր երկիր։ Ուրիշ երկիր։ Սկսվեց «Նոր Հայաստանը», որով այդքան երկար սպառնում էին «հեղափոխականները», կծնվի մեկ րոպեից՝ժամը 00։00-ին։ Հենց այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի