Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն․ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը. «Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։ Բ այց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը: Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն: Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»։