Մանկությանս ընկերոջից զանգ ստացա առավոտ շուտ: Կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց․ «Որդիս անմահացավ»: Ես չգիտեմ ինչպես մխիթարել հորը, ում որդին սեփական աչքերում անմահ է այլևս: Ես չգիտեմ՝ ինչքան ուժ, հավատ ու ոգի պիտի լինի հոր մեջ, որ արտաբերի էդ բառերը: Բայց ուզում եմ հավատալ, որ գիտի՝ պիտի ապրի, քանի որ դա է որդու անմահության գինը: […]
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում երեկ հողին են հանձնել Արցախի Հանրապետության ն առաջնագծում հերոսաբար զոհված, ծնունդով գանձակեցի, սակայն ժամանկավորապես Երևանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) բնակվող, հրետանավոր 19-ամյա Նարեկ Սարգսյանին: Այսօր հերոս զինվորի ընտանիքի անդամները, այցելելով 4-րդ գյուղի տուն, մնացել են ապշած: Ճիվաղը կամ ճիվաղները կամ ինչես նշում […]
Հարգելի ՛ հայրենակիցներ Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան
Այս պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը: Վիրավոր խաղաղ բնակիչների նկարներ է հրապարակել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ ԱԺ նախագահը Մատվիենկոյին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական և միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։
Հոկտեմբերի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին 20-ամյա Մխիթար Գալեյանին: Վերջինս զոհվել է Արցախի Հանրապետության սահմանը պահելիս՝ առաջնագծում՝ փրկելով զինակից ընկերոջ կյանքը, պատմում է Իրավունքը։ Արաբկիրցի հերոսն առավել հայտնի է որպես «Դուխավիկ Մխո»: Դասընկերուհիներից մեկի խոսքով` Մխիթարը դեռ վաղ դպրոցական հասակից շատ քաջ էր: «Փոքր տարիքում Մխոն մեծ մարդու նման մտածում էր: Երևի մեզանից ավելի […]
Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Մեկ ամսում Թուրքիայից այդ կատարվել է 77 մլն 167.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում, փոխանցում է ermenihaber.am-ը։ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայից պաշտպանական ու ավիացիոն ռազմական տեխնիկայի ընդհանուր արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80%-ով։ […]
Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես՝ Telegram-ում, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից հետո, ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։ Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։ Նշենք, որ հիշյալ դրամահավաքին Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները որևէ մասնակցություն չունեն, […]