12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ զինվորների անվան տակ գումար շորթելու համար

Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես՝ Telegram-ում, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից հետո, ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։

Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։

Նշենք, որ հիշյալ դրամահավաքին Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները որևէ մասնակցություն չունեն, ավելին՝ նրանց խոսքերով դրամական միջոցները պետք է կենտրոնացվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամում։

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնող բոլոր խմբերին՝ տեղեկացնում ենք, որ դաշտում հայտնվել են նաև բազմաթիվ կեղծարարներ, որոնց նպատակը ոչ թե նվիրատվություններ կատարելն է, այլ՝ գումար շորթելը։ Ֆոնդերի բազմազանությունից ելնելով՝ հաճախ հնարավոր չի լինում հասկանալ դրամահավաքների իրական նպատակը։ Հետևաբար անցանկալի զարգացումներից խուսափելու և ձեր միջոցները նպատակային օգտագործելու համար՝ կոչ ենք անում փոխանցումներ անել «Հայաստան» համահայկան հիմնադրամին։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ