22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Փաշինյանը Ռուսաստանից խաղաղապահների տեղակայումը համարել է Ղարաբաղում հակամարտության «օպտիմալ լուծում»

Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել «օպտիմալ լուծում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, ուրբաթ The Daily Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կողմ եմ, որպեսզի ռուս խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում», – ասել է Փաշինյանը: «Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայմանը համաձայնություն պետք է տան հակամարտության բոլոր […]

Արցախի նախագահի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին անդրադարձել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան, հղել հետևյալ ուղերձը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին: Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական […]

Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է, որ մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը։ «Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ»,–տեղեկացրել է նա: ՀՀ ՄԻՊ–ն ընդգծել է, որ հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են […]

Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և միանալ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու ջանքերին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ Ռոբերտ Օ’Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել […]

Կեսգիշերից հետո թշնամին փորձել է նոր հարձակումներ ձեռնարկել, որոնք կասեցվել են. ՊԲ

Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է անցած գիշերվա իրավիճակը։  «Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ»,– ասված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, […]

Ո՞վ կամ ի՞նչը կարող է կոտրել Բաքվի բռնապետին․ Փաստ

Ադրբեջանաթուրքական հրոսակները վարձկան ահաբեկիչների հետ միասին շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի բնակավայրերը, քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Նրանք այդպես էլ չեն պահպանում իրենց կողմից ստորագրված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները: «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի վարքագիծը բնորոշ է իրեն: Հատկապես հիմա, երբ ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը, Ադրբեջանն իրեն շատ վստահ է զգում: Ալիևը ակնհայտ քամահրանք ունի միջազգային կառույցների […]

Հուսադրող լուր։ Տնտեսությունը սկսել է շնչել․ Ժողովուրդ

«Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկ ամսում աճել է 10.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: Այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 9.4 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առեւտրի շրջանառությունը՝ 5.2 տոկոսով: Նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտի օգոստոս-սեպտեմբեր ամիսների վերաբերյալ ցուցանիշները Վիճակագրական […]

Ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ․ Հրապարակ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ժամանել է Երեւան եւ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չի հնչել: Փաստն ինքնին տարօրինակ էր, քանի որ Բալասանյանն արմատական ընդդիմություն է եւ մշտապես քննադատում էր Փաշինյանին։ Թե ինչ հարցեր են քննարկել, կողմերը չեն ցանկանում մանրամասնել։ Վարչապետի մամուլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի