08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին ուժի մեջ կմտնի հրադադարի ռեժիմը

Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ […]

«Բոլորիս խնդիրը պետք է լինի՝ անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի Թուրքիան չմխրճվի, որպես միջնորդ, այս բանակցությունների մեջ». Էդուարդ Շարմազանով

Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների սանձազերծած պատերազմին ի պատասխան՝ միջազգային հանրությունը որևէ կոշտ քայլերի չդիմեց, բավարարվեցին միայն կոչերով և լղոզված հայտարարություններով: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի վայրագություններին միջազգային կառույցներն անդրադառնում են այնքանով, որքանով, իսկ ահաբեկչական այդ պետությունները շարունակում են իրենց ցեղասպան գործունեությունը: 168.am-ը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորում միջազգային հանրության այս […]

Կորոնավիրուսի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 800 քաղաքացի, 388-ն ունի հոսպիտալացման կարիք. Առողջապահության նախարարի կոչը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել կոչով, որում ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 800 քաղաքացի: Առավոտյան՝ ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են […]

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 36 զինծառայող

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 36 զինծառայողների անունները:  Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 963 է:  Մանուկյան Նարեկ Հրաչյայի, ծնվ. 2000թ. Չոբանյան Հովհաննես Միշայի, ծնվ. 1997թ. Ծատուրյան Սարգիս Դավթի, ծնվ. 2001թ. Մարտիրոսյան Ժորա Ալիկի, ծնվ. 2001թ. Գևորգյան Էդմոն Թելմանի, ծնվ. 2001թ. Մկրտչյան Միսակ Մասիսի, ծնվ. 1997թ. Բաբայան Վահան Գագիկի, ծնվ. 1987թ. […]

Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությունը ուղերձ է ողջ աշխարհին. Արայիկ Հարությունյան

Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է, իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Երջանի՛կ լինեք»,-հավելել է նա:

Ինչ առաքելությամբ է կամավորագրվել Նավակ ճոճողը. «Հրապարակ»

. «Նախօրեին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը՝ Հակոբ Սիմիդյանի հրամանատարությամբ, մեկնում է առաջնագիծ։ Երեկ տեղեկացանք, որ նրանք դեռ Գորիսում են։ Ավելի ուշ հասել էին Խնձորեսկ՝ Հայաստանի սահման։ Ջոկատի անդամ Վիլեն Գաբրիելյանին՝ Նավակ Ճոճողին, որն իրեն նաեւ Օմարի արծիվ էր կոչում, երեկ հարցրինք՝ մնալո՞ւ եք Գորիսում, թե՞ վարժանքներ եք անցնելու եւ մեկնեք Արցախ․ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2213 դեպք, մահերի թիվն ավելացել է 16-ով

Հոկտեմբերի 24-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 75 523 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2213-ով:  Կորոնավիրուսից ապաքինվել է 50 701 (+425) մարդ, այս պահին բուժվում է 23 332-ը (+5463): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1490 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1157-ի (+12), իսկ այլ պատճառներով՝ 333 (+4): Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, […]

Սմերչերը, որոնցով մենք շատ հպարտանում ենք՝ 80-ականների զինատեսակներ են․ Արծրուն Հովհաննիսյան

Հանրային պահանջով և քարոզչական քննարկումներով պատերազմ չեն վարում, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով 80-ականների զենքի մասին հարցին։ «Ամբողջ աշխարյում, նույնիսկ Միացյալ Նահանգների ամենաարդիական սպառազինության մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներն են։ Ռուսական ամբողջ զինանոցի մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներ են։ Մեր հրետանային լավագույն միջոցները՝ Սմերչերը, որոնցով մենք շատ հպարտանում ենք՝ 80-ականների զինատեսակներ […]

Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել. Նա բացի 100 մլն դրամ գրավից, մեծ գումարներ է վճարել. «Հրապարակ»

«Կալանքից ազատվելուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է անցկացրել։ Ի՞նչ է պատմել ԲՀԿ առաջնորդը բանտային կյանքից, ինչպե՞ս են կալանավայրում վերաբերվել ընդդիմադիր առաջնորդին․ երեկ մեր լրագրողը հարցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։ «Ես անձամբ եմ այցելել մեկուսարան, տեսել եմ, թե պարոն Ծառուկյանն ինչպիսի բարձր տրամադրություն ունի, զրուցել եմ շուրջ 45 րոպե, եւ որեւէ բացասական բան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված