22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 3, 2020

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ: «Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։ Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված […]

Թշնամին պիտի վախենա հայի ոգուց, հայի զենքից, հայի Քրիստոս Աստծուց

Իրենք պիտի վախենան մեզանից: Սրտանց ուրախացա, երբ կարդացի, որ ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է: Կամ իրենք մեզ, կամ մենք իրենց, որովհետև սրանք ոչ բարոյականություն ունեն, ոչ թասիբ: Երկու ավելի մեծ ու հարուստ պետություններով ընկել են Քրիստոնյա ազգի վրա: Բայց իրենք չեն հասկանում, որ այս ազգը անկյունաքար է ու իրենք ջարդվելու են այստեղ: Սիրելի […]

Շարունակում եմ գտնվել առաջնագծում. ինձ հետ են նաև Արցախի և ՀՀ ԱԱԾ տնօրենները. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս պահին առաջնագծում է։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ իր հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։ «Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։ Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության […]

Մեր երեխաները թիրախավորվել են. Մխիթարյանը կրկին բարձրաձայնում է արցախյան հակամարտության մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել: «Մենք շարունակում ենք ականատեսը դառնալ Լեռնային Ղարաբազում ընթացող մարտերին: Ադրբեջանական զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը և կրակ են բացում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ենթարկվում է ռմբակոծության: Ադրբեջանի […]

ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը. ՊՆ

ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։

Չափազանց հրատապ․ Ադրբեջանն այժմ օգտագործում է հեռահար խոցման հրթիռներ․ ՀՀ ՄԻՊ

Չափազանց հրատապ. Ադրբեջանն այժմ օգտագործում է հեռահար խոցման հրթիռներ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: «Սաստկացնում է քաղաքացիական կենտրոնների թիրախավորումն ու ոչնչացումը՝ մարդասիրական և բնապահպանական ենթակառուցվածքներին լուրջ վնաս հասցնելու ջանքեր գործադրելով։ Պաշտոնապես հաստատված է Հայաստանի և Ղարաբաղի/Արցախի կողմից»,-ասված է հայտարարությունում:

Այն, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, դա դեռ չի նշանակում, որ մեր պայքարը կթուլանա կամ դա մեզ հիասթափության կբերի

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, դա դեռ չի նշանակում, որ մեր պայքարը կթուլանա կամ դա մեզ հիասթափության կբերի։ Բնականաբար մենք պատրաստ էինք նաև դրան։ Դիմացիններիս շատ լավ ենք ճանաչում, այնպես որ անակնկալներ չեն եղել»։

Կան ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է հավաքագրել Հայաստանի դեմ պատերազմելու համար. The Jerusalem Post

Այս շաբաթ ապացույցներ են ի հայտ եկել առ այն, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում նախատեսել է օգտագործել սիրիացիներին, որոնցից շատերը Սիրիայի ռեժիմի դեմ կռվող աղքատ փախստականներ են: Անկարան պնդում է, որ Բաքվի մտերիմ դաշնակիցն է, սակայն ցանկանում է սիրիացիներին տեղակայել Ադրբեջանում, ինչպես դա արեց Լիբիայում և Սիրիայի գրավված Աֆրին քաղաքում, ցանկանում է օգտագործել նրանց՝ Անկարայի […]

Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի