27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թշնամին պիտի վախենա հայի ոգուց, հայի զենքից, հայի Քրիստոս Աստծուց

Իրենք պիտի վախենան մեզանից: Սրտանց ուրախացա, երբ կարդացի, որ ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է: Կամ իրենք մեզ, կամ մենք իրենց, որովհետև սրանք ոչ բարոյականություն ունեն, ոչ թասիբ: Երկու ավելի մեծ ու հարուստ պետություններով ընկել են Քրիստոնյա ազգի վրա: Բայց իրենք չեն հասկանում, որ այս ազգը անկյունաքար է ու իրենք ջարդվելու են այստեղ: Սիրելի ժողովուրդ, քանի դեռ դուք այսպես սիրո, հոգատարության, իրար նկտամամբ կարեկցանքի օրինակներ էք դառնում, Աստծո Սբ. Հոգին գործում է մեր մեջ, որովհետև դուք ցույց էք տալիս Հոգու պտուղները (Գղ. 5:22-23), որ են սեր, խնդրություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, ինքնատիրապետում: Դուք այս բաները հիմա տեսնու՞մ էք մեր ազգի մեջ: Տեսնու՛մ ենք, ու այնքան առատությամբ: Աստված կամենա մենք այս պատերազմը կավատենք ուրիշ սահմաններով, որպեսզի երկարատև խաղաղություն պարտադրենք հրոսակներին: Աստված է պայքարում մեր համար, միայն թէ խնդրում եմ, հավատարիմ մնացեք Քրիստոս Աստծուն: Փառք տվեք իրեն, երկրպագեք իրեն, գովաբանեք իրեն, որովհետև մենք Աստուծո ժողովուրդ ենք և իր նվիրյալներ Նոյի, Հայկի ու Վարդանի ժողովուրդն ենք: Թշնամին պիտի վախենա հայի ոգուց, հայի զենքից, հայի Քրիստոս Աստծուց:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ