27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Արայիկ Հարությունյանի «նամյոկը» Նիկոլ Փաշինյանին: Իշխանությունն ինքն իրեն կխժռի. Իրատես

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են արձանագրում։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը նրան սեփական «մարմնով» ծածկեց՝ հայտարարելով, թե ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, հիմա, սակայն, լռում է։ Ընդդիմադիր ուժերի դժգոհությունը Հարությունյանից սկսեց օր օրի ձնագնդի պես մեծանալ, հանրության շրջանում կառավարությունից հիասթափության ամենամեծ չափաբաժնի օբյեկտը Հարությունյանն է։ «Իմ քայլը» սկսեց այս հողի վրա […]

Ավանդական ընտանեկան լուսանկար Արարատ Միրզոյանից

 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում ներկայացել է հայկական տարազով: «Գառնիում մեզ հաճելի անակնկալ արեց Մարաշլյան ֆոտոատելյեն։ Գոհարն ու երեխեքն այնքան արագ ու ոգևորված համաձայնեցին, որ չհասցրեցի առարկել։ Ինչ վատ ավանդական ա՞ որ )))»,- գրել է նա:  

Իշխանությունների սիրելին գցել է ուղեւորներին. Հրապարակ

Օրեր առաջ մի շարք ավիաընկերություններ հայտարարեցին, որ վերսկսում են դեպի Հայաստան իրականացվող կանոնավոր չվերթները, չնայած բիզնեսի համար ոչ բարենպաստ իրավիճակին: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ ցուցակում չկա իշխանությունների սիրելի Ryan Air-ը։ Թերթի տեղեկություններով, այս ավիաընկերությունը չի պատրաստվում վերսկսել թռիչքները, քանի դեռ շուկան գտնվում է պասիվ վիճակում։ Այսինքն՝ թռչում է բացառապես այն ժամանակ, երբ գերշահույթ […]

Դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար վարչական տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իրավական դիրքորոշում է հայտնել  դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդկանց տուգանելու Ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Ամբողջական հայտարարությունը ստորև. «Ոստիկանության գործողությունները դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդկանց տուգանելու և Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ կապված դառնում են մտահոգիչ ու համակարգային առումով ստանում ոչ ճիշտ զարգացումներ: Ակնհայտ է, […]

Պարտադիր պատվաստվելու են: Ահաբեկում են դպրոցի տնօրեններին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ԿԳՆ փոխնախարարները այցելել են մարզեր գաղտնի հանդիպել դպրոցի տնօրենների հետ և նրանց հրամայել են, որ մինչև հոկտեմբեր ամսվա վերջ բոլոր ուսուցիչներին և աշակերտներին ինչպես կարող են՝ համոզելով,ստիպողաբար ուղարկեն թեստավորման և դրանից հետո պատվաստման,իսկ որ դպրոցից եթե անգամ մեկ ուսուցիչ կամ աշակերտ չի անցնի թեստավորոււմ և չի պատվաստվի դրա համար պատասխանատվության […]

Փաշինյանը հերթով կզոհաբերի «սվոյներին». Հրապարակ

Ասում են, թե ԼՀԿ-ն նախաձեռնեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը խորհրդարանում, բայց «մուշտի» կերավ ԲՀԿ-ն՝ իր ղեկավարով հանդերձ։ Իրականում հենց Նիկոլ Փաշինյանին էր պետք այդ քննարկումը, եւ խորհրդարանում հարցը պետք է բարձրացներ իրեն հավատարիմ ընդդիմադիր ուժը։ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմող Էդմոն Մարուքյանն էլ հենց, նախկին թիմակցի հորդորով, որոշեց օգնել կառավարությանը եւ խմորվող գործընթացների շոգեքարշը դառնալ։ […]

«Վերնախավերը խելագարված»

«Եթե Եղիշե Չարենցը ողջ լիներ, այսօր նա կգրեր ոչ թե «Ամբոխները խելագարված», այլ «Վերնախավերը խելագարված» նոր մի պոեմ։ Որովհետև 2020 թ. աշխարհի շատ պետությունների կառավարությունները պատերազմ են մղում սեփական ժողովուրդների դեմ։ Հայաստանը, ցավոք, այդ պետությունների շարքում է։ Բայց ահա ևս մեկ խամաճիկ կառավարության գործունեության տխուր արդյունքը, որի մասին, կարծում եմ, օգտակար է տեղեկանալ։ Կորոնավիրուսային դրակոնյան […]

Ծառուկյանին ուլտիմատում են տվել. 7 պահանջ. Ժողովուրդ

օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սուրհանդակ են ուղարկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ: Մասնավորապես, նրան ասվել է, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ, առհասարակ, իշխանությունների միջեւ փոխհրաձգությունը դադարի: Օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նրանցից պահանջել են […]

Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը. Yerevan.today

Ակլոհոլային թունավորման արտառոց դեպքից հետո պարզվում է, որ նույն մահաբեր մեթիլային սպիտով նաև ալկոգել է պատրաստվել և մտել շուկա: Ինչես և սպասվում էր, այս մասին Yerevan.Today-ի հրապարակումը հանրային մեծ հնչեղություն ստացավ: Նկատենք՝ մինչ օրս Ազգային անվտանգության ծառայությունը լուռ է, կասկածելիորեն նույն լռությունն է պահպանում «ժողովրդի» վարչապետը, երկրի թիվ մեկ դեմքը առհասարակ անդրադարձ չի կատարել մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի