14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Վերնախավերը խելագարված»

«Եթե Եղիշե Չարենցը ողջ լիներ, այսօր նա կգրեր ոչ թե «Ամբոխները խելագարված», այլ «Վերնախավերը խելագարված» նոր մի պոեմ։ Որովհետև 2020 թ. աշխարհի շատ պետությունների կառավարությունները պատերազմ են մղում սեփական ժողովուրդների դեմ։ Հայաստանը, ցավոք, այդ պետությունների շարքում է։ Բայց ահա ևս մեկ խամաճիկ կառավարության գործունեության տխուր արդյունքը, որի մասին, կարծում եմ, օգտակար է տեղեկանալ։ Կորոնավիրուսային դրակոնյան կարանտինների պատճառով Նոր Զելանդիայի տնտեսությունը մեծ անկում է ապրել: Երկրի ՀՆԱ-ն այս տարվա ապրիլ-հունիսին նվազել է ավելի քան 12%-ով:

Կտրուկ ռեցեսիան գրանցվել է երկրի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Ընդհանուր առմամբ սպառողական ծախսերը կրճատվել են ավելի քան մեկ քառորդով: Արտադրության մակարդակը՝ մեկ հինգերորդով: Ընդ որում, կորոնավիրուսից, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է ընդամենը 25 մարդ։ Իսկ ահա տնտեսական այս չափի անկումն ու կարանտինային սահմանափակումները խլելու են տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, շատերն էլ խելագարվել են ու դեռ խելագարվելու են։ Գժե՛ր, գժվե՛ք։

Գրում է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ